Արարատ Միրզոյանը երկօրյա այցով կմեկնի Մոսկվա
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 16-18-ը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա: Տեղեկությունը հայտնում է ՌԴ արտգործնախարարությունը։
«Ռուսաստանի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը զարգանում են։ Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի պատվիրակությունն ապրիլի 24-ին Երևանում ներկա է եղել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ բնակչության ցեղասպանությանը նվիրված հիշատակի միջոցառումներին։ Մայիսի 16-18-ը նախատեսված է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի պաշտոնական այցը Մոսկվա», - ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ այսօր Հայաստան է գալու ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Նմանատիպ հոդվածներ
Սերգեյ Լավրովի ինքնաթիռը ժամանեց Երևան
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Երևան։ «Զվարթնոց» օդանավակայանում նրան դիմավորեց ՀՀ արտգործնախարարի պաշ...
ՀՅԴ–ն ու «Վերածնվող Հայաստանը» դաշինք են կազմում. հայտնի է թե ով կգլխավորի դաշինքը
«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը որոշել է ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցել Հայ հեղափոխական դաշնակցության հետ ն...
Ալիևը հրամանագիր է ստորագրել Շուշիի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր է ստորագրել՝ «Շուշի քաղաքն Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք հռչակելու մասին»,-...
Հայաստանը ԼՂ-ն դուրս է թողել բանակցային գործընթացից հանուն իշխանության. Նիկոլ Փաշինյան
Հայաստանը Լեռնային Ղարաբաղը դուրս է թողել բանակցային գործընթացից` հանուն իշխանության։ Այս մասի այսօր Աժ ամբիոնից հայտարա...