Մի «հիանալի» նորություն ունեմ. Դանիել Իոաննիսյան
ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Մի «հիանալի» նորություն ունեմ.
Հունիսի 20-ի ընտրությունները լինելու են հին ընտրական օրենսգրքով: Բացի ռեյտինգային ընտրակարգից որևէ այլ կարգավորում չի փոխվելու առաջիկա ընտրությունների համար:
Այո, «Իմ քայլը» խմբակցությունն ու ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը շարունակում են զարմացնել՝ նույնիսկ պատրաստի ռեֆորմները տապալելու իրենց բացառիկ կարողությամբ:
Մարդիկ են, որոնք 2 տարուց ավել, ունենալով աննախադեպ մեծամասնություն Ազգային ժողովում, չկարողացան (իսկ ոմանք՝ չուզեցին) բարեփոխել ընտրական օրենսգիրքը:
Երևի կարող եմ չհիշացնել ընտրական բարեփոխումներ անելու Նիկոլ Փաշինյանի բոլոր խոստումները՝ սկսած 2018-ի ապրիլից, կառավարության ծրագրից և վերջացրած 2020-ի նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզով:
Ու այս տապալման միակ մեղավորը հենց «Իմ քայլն» է. ոչ հանրապետության նախագահը, ոչ դատարանները, ոչ նախկինները, ոչ ադրբեջանցիք և ոչ էլ ընդդիմությունը:
Հստակեցնեմ՝ ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովն այսօր որոշեց, որ հետաձգում է ընտրական օրենսգրքի քննարկումը, ինչը նշանակում է, որ ԱԺ-ն այն չի ընդունի նախքան ընտրությունների նշանակումը: Իսկ նշանակումից հետո, բնականաբար, կանոնները չեն փոխվելու:
Հ.Գ. Առհասարակ, որևէ մեկն այս երկրում այդքան չի խանգարում ժողովրդավարության զարգացմանը (կամ չնահանջմանը), որքան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովը (և, իհարկե, դրա «հոգևոր հայր» Արարատ Միրզոյանը)»:
Նմանատիպ հոդվածներ
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հիմարություն է. ՊՆ-ն՝ ազերիների տարածած լուրի մասին, թե հայկական զինուժը կրակ է բացել սեփական զինծառայողի ուղղությամբ
Ադրբեջանական աղբյուրները հայտում են, թե հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից` սահմանն անցնելիս ու հանձնվե...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
Առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման ժամանակ իր ներկա...