ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մարուքյանի կոչը հանրությանը
Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն ասաց, որ այսօր տեղի ունենալիք ՀՀ վարչապետի ընտրության առաջին փուլում քաղաքական ուժերն առաջադրումներ չեն անելու, չի նշանակում, որ «Լուսավոր Հայաստանը» կամ մյուս ուժերն իրենց թեկնածուն չունեն.
«Խորհրդարանական ուժերի միջև տեղի ունեցած պայմանավորվածության արդյունքում անհրաժեշտ է համաձայնվել, որ խորհրդարանում որևէ ձևով որևէ մեկը չի միջամտելու, որ խորհրդարանն արձակվի, որից հետո ՀՀ նախագահը կարող է ստորագրել ընտրությունների օրը նշանակելու վերաբերյալ հրամանագիր»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Վերջինս նշեց, որ քաղաքացիների հետ իրենց շփումները ցույց են տալիս, որ մեծ թիվ են կազմում այն մարդիկ, որոնք չեն ցանկանում մասնակցել ընտրություններին. «Այս ամենն արվել է, որ դուք որոշեք, թե ինչպես պետք է Հայաստանը ղեկավարվի ապագա հինգ տարիների համար։ Եթե չեք գնում ընտրական տեղամասեր, անիմաստ են դառնում այս բոլոր պայմանավորվածություններ։ Կարևոր է, որ այսօր որոշեք ՝ մասնակցելու եք խորհրդարանական ընտրություններին », - հավելեց պատգամավորը։