Ի՞նչ պատվաստանյութով են պատվաստվել Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը
Այսօր ԱԺ-ում անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց վարչապետի պաշտոնակատար Փաշինյանից, թե ո՞ր պատվաստանյութով է պատվաստվել։
Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, որ չի ասի պատվաստանյութի անունը։
Auroranews-ը ուսումնասիրելով Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի պատվաստման կադրերը՝ եզրակացրեց, որ վարչապետը պատվաստվել է «Спутник V» պատվաստանյութով:
Փաշինյանի հրապարակած տեսանյութում տեսնում ենք, որ պատվաստանյութի տարան ունի նույն տեսքը՝ ինչ «Спутник V»-ի տարան:
Լուսանկարում արված նշում 1-ում երևում է, որ երկու տարաների դեպքում էլ առկա են սև շտրիխկոդեր, իսկ նշում 2-ում՝ կապույտ գույնով մակնշումը:
[9911a692e508e2b0387381855a136d8e.jpg]
Համեմատության համար նշենք, որ, ըստ բաց աղբյուրներում առկա լուսանկարների, «AstraZeneca» պատվաստանյութերն ունեն այս տեսքը:
[7b97b44162147df17442f9ea52df1515.jpg]
Սաթեն Եղիազարյան
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին
ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հայտարարությունը Անվտանգության խորհրդի նիստում
Հայտարարություն Անվտանգության խորհրդի նիստում։
ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հարցաքննվել է ԱՀ դատախազության քննիչների կողմից
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ որպես վկա հարցաքննվել է ԱՀ դատախազու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանի ելույթն՝ ամբողջությամբ
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտնեց, որ համընկել են հայկական...