ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կարող էինք այնպես անել, որ խոսողները շնչելուց առաջ թույլտվություն խնդրեին և 3 անգամ խոնարհվեին. Փաշինյան
Այսօր ասում են՝ բռնապետական իշխանություն է ՀՀ-ում հաստատված․ ՀՀ-ում չի կարող բռնապետական իշխանություն լինել, որովհետև 2018-ին մենք մեզ զրկել ենք բռնապետություն լինելու հնարավորությունից։ Այս մասին ԱԺ հատուկ նիստին ամփոփիչ ելույթի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Մենք եթե ուզենայինք, 2018-ին հնարավորություն ունեինք այնպիսի մի բռնապետություն ստեղծել, որ այստեղ ու այստեղից դուրս խոսողները շնչելուց և արտաշնչելուց առաջ թույլտվություն խնդրեին և խոնարհվեին երեք անգամ, նոր շնչեին ու արտաշնչեին։ Մենք մեզ զրկել ենք այդ հնարավորությունից, որովհետև չէինք կարող ուրանալ մեր անցած ճանապարհը։ Մենք կռիվ ենք տվել բոլոր ձախողումների դեմ»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե իրենց մեղադրում են, թե չեն հակադարձել տարբեր մեղադրանքերի, հարցնում են՝ ինչու չեն հակադարձել, օրինակ, ԶՈւ ԳՇ պետին, ապա ասաց․ «Երկրի վարչապետը պիտի իր ենթակայի հետ հրապարակային բանավեճի մե՞ջ մտնի, էդ լու՞րջ եք ասում»,-ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դատարանը հրաժարվում է ճանաչել Արցախում զոհված հերոսի հայրությունը
Տղաս կամավոր գնացել է պատերազմ, զոհվել է ու իր նորածին երեխային չի տեսել, հիմա դիմել եմ, որ իմ ազգանունը տան երեխա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սերժ Սարգսյանը սուտ է ասում. ես առաջնորդվում եմ Փաշինյանի հայտարարություններով. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան
ՀՀ երեք նախագահների հանդիպումները քաղաքական նպատակներ են ունեցել, ասել էին, թե Արցախի համար են հանդիպել, բայց պարզ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նեթանյահուն հրահանգել է ուժգնացնել ու ավելացնել Գազայի ուղղությամբ հարվածները
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հայտարարել է, որ մտադիր է ավելացնել Գազայի հատվածի հրթիռակոծման հաճախականությունն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հենակետը ընկել է շրջափակման մեջ». Սյունիքի նախկին մարզպետը՝ իրավիճակի մասին. ArmLur
Համացանցում քիչ առաջ լուրեր տարածվեցին, որ Սյունիքի մարզում լարված իրավիճակ է տիրում: Տեղեկությունների համաձայն, մարտեր...