Պատերազմը ես իմ հոր տնից չեմ բերել. Արուսյակ Ջուլհակյան
Աշխարհի որևէ կետում նման պատերազմ դեռ չէր եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը՝ խոսելով Արցախյան վերջին պատերազմի մասին:
Պատգամավորը հայտարարել է, որ այդ պատերազմն ինքն իր հոր տնից չի բերել. «Այդ պատերազմում ՀՀ-ն է հայտնվել ու հայտնվել է բավականին հստակ պատճառներով, որովհետև ժամանակին համարձակություն է ունեցել կանգնելու Արցախի եղբայրների կողքին, համարձակություն է ունեցել պնդելու, որ հայ ժողովուրդը կարող է ու պետք է պայքարի իր էքզիստենցիալ իրավունքների, կյանքի համար, որ պետք է պայքարի իր հողում խաղաղ ու արժանապատիվ ապրելու համար»:
Ջուլհակյանը հավելել է, որ պատերազմն ավարտվել է բավականին ծանր պարտությամբ ու ծնկի է իջեցրել հայ ժողովրդին. «Պարզ է, որ մեր ժողովրդի մի մասը, ցավոք, ծանր ապրումներ ունի հիմա ու գուցե հարցեր ունի ապագայի հետ կապված»:
Ամեն դեպքում նա պնդում է, որ Հայաստանն ու Արցախն ունեն ապագա
Նմանատիպ հոդվածներ
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հիմարություն է. ՊՆ-ն՝ ազերիների տարածած լուրի մասին, թե հայկական զինուժը կրակ է բացել սեփական զինծառայողի ուղղությամբ
Ադրբեջանական աղբյուրները հայտում են, թե հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից` սահմանն անցնելիս ու հանձնվե...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
Առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման ժամանակ իր ներկա...