Փաշինյանը չասաց, թե որ պատվաստանյութով է պատվաստվել
Այսօր Ազգային ժողովի հատուկ նիստում քննարկվում է ՀՀ վարչապետի ընտրության հարցը:
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր առավոտյան վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հետաքրքրվեց Փաշինյանից, թե որ պատվաստանյութով է պատվաստվել։
Ի պատասխան վարչապետի պաշտոնակատարը հայտարարեց, որ չի ասի պատվաստանյութի անունը։
«Կարող եմ ասել, որ մեր փոխվարչապետերից մեկը պատվաստվել է AstraZeneca-ով, մյուս փոխվարչապետը կպատվաստվի Sputnik V-ով և հույս ունեմ, որ ԱԺ նախագահությունից որևէ մեկը կպատվաստվի չինական պատվաստանյութով, որը մենք ունենք»,- վարչապետի պաշտոնակատարի այս հայտարարությունից հետո պատգամավորների մոտ զվարճանքի ալիք բարձրացավ։
Փաշինյանը իր խոսքում նաև հավաստիացրեց, որ եթե մեր Առողջապահության նախարարությունը, մեր համաճարակների կանխարգելման մարմինները որևէ պատվաստանյութ թույլ են տվել, որ մտնի շրջանառության մեջ, ապա այդ պատվաստանյութերը լավ պատվաստանյութեր են։
Հիշեցնենք, որ արդեն պատվաստվել են Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Տիգրան Ավինյանը, ովքեր հայտարարեցին, որ պատվաստվել են AstraZeneca-ով։ Ապրիլի 29-ի կառավարության նիստի ժամանակ էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դահլիճում գտնվողներին հորդորեց գնալ և պատվաստվել։
ArmDaily.am-ի տեղեկություններով՝ վարչապետն ու նրա տիկինը պատվաստվել են Sputnik-V պատվաստանյութով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հիմարություն է. ՊՆ-ն՝ ազերիների տարածած լուրի մասին, թե հայկական զինուժը կրակ է բացել սեփական զինծառայողի ուղղությամբ
Ադրբեջանական աղբյուրները հայտում են, թե հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից` սահմանն անցնելիս ու հանձնվե...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լուսանկար է հրապարակել Երևանից:Բարի լույս, Երևան… գրել է նա:Հիշեցնենք, ո...