Գյումրեցի Խաչատրյանները 13-րդ զավակն են ունեցել ու ի պատիվ հերոսի՝ անվանել են Միսակ. Առավոտ

Գյումրեցի Խաչատրյանների ընտանիքում երեկ ծնվել է 13-րդ զավակը։ Նրան՝ ի պատիվ 44 օրյա պատերազմում նահատակված Միսակ Խաչատրյանի, անվանել են Միսակ։ Կապուտաչյա Միսակը ծնվել է Գյումրու ծննդատանը՝ 3 կիլոգրամ, 900 գրամ քաշով։ Ընտանիքը 6 աղջիկ, 7 տղա ունի։ Տանը տաղանդավոր երեխաներ են մեծանում՝ նկարչուհի, երաժիշտ․ մեծ աղջիկը 21 տարեկան է։ 

 

Փոքրիկ Միսակի մայրը՝ Լիլիթ Խաչատրյանն, Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ նահատակված Միսակը իր տեգրոջ որդին է, նա 19 տարեկան էր, տան մինուճար որդին էր, երկու քույր ունի։ 5 ամիս փնտրելուց հետո փետրվարին ԴՆԹ -ով հաստատվել է, որ Միսակը մահացած է։ Նրա հայրը ևս եղել է բարձրաստիճան զինվորական, մասնակցել արցախյան առաջին պատերազմին, հայրը մահացել է, երբ տղան դեռ 3 տարեկան էր։ Միսակի հարազատները երկար ժամանակ սպասել են նրան՝ հույս փայփայելով, թե հնարավոր է գերության մեջ լինի նա, սակայն պարզվել է, որ նահատակվել է Արա Լեռից Ջաբրայիլ գնացող ճանապարհի վրա։ Նրանց «Արա լեռ» տեղանքից տարել են Ջաբրայիլ՝ մարտական առաջադրանք տալով, այդ ընթացքում, հարձակում է սկսվել, թեժ մարտերի ժամանակ էլ Միսակը զոհվել է։

 

Քաղաքականություն