Այո, ճիշտ գուշակեցիք, հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» է Ազգային ժողովին գրասենյակային կահույք առաքում. «Իրավունք»
Ըստ տելեգրամ ալիքների տեղեկությունների, ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանելու եւ դրանք ոստիկանությանը փոխանցելու համար իշխանությունն իր հետ Սյունիքի մարզ էր տարել Արգավանդ համայնքի նախկին ղեկավարի որդուն՝ ՎԱՀԱՆ ՆԱՐԻԲԵԿՅԱՆԻՆ:
Նույն աղբյուրների պնդմամբ՝ ԱԺ փոխնախագահ ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԻ առաջարկով՝ հենց նա է սյունեցիների դեմ «գործ տվողը» եղել, եւ վերջինիս փոխանցած լուսանկարների պատճառով են բերման ենթարկվել եւ խոշտանգվել քաղաքացիներից շատերը:
Իսկ թե ո՞վ էր Վահան Նարիբեկյանը՝ Սյունիք մեկնելուց առաջ, «Իրավունքն» ուշագրավ մանրամասներ է հայտնի դարձել: Պարզվում է՝ Նարիբեկյանը ոչ միայն ջերմ ընկերական հարաբերություններ ունի իշխանության հետ, այլեւ «Արգավանդ կահույք» խանութների տնօրենն է: Այս անունն, իհարկե, քաջածանոթ է Ազգային ժողովից շատերին, որովհետեւ առնվազն տեսել են իրենց բեռնատարները խորհրդարանական շենքի մոտ պարբերաբար կահույք դատարկելիս: Այո, ճիշտ գուշակեցիք, հենց Նարիբեկյանի «Արգավանդ կահույքն» է Ազգային ժողովին գրասենյակային կահույք առաքում:
«Ավելին՝ մեր ձեռքի տակ է հայտնվել փաստաթուղթ, որ իմքայլականների կողմից Ազգային ժողով մուտք գործելուն պես՝ դեռեւս 2018 թվականին համաձայնագիր է կնքվել Նարիբեկյանի հետ՝ գնումների վերաբերյալ: Եվ, փաստորեն, չի բացառվում, որ վերջինս էլ, որպես շնորհակալություն իշխանությանն, իր ծառայություններն է մատուցել՝ սյունյաց դեպքերի ժամանակ»,-գրում է լրատվամիջոցը:
[a362c1be98c9b1fd1693541e22d563f3.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հիմարություն է. ՊՆ-ն՝ ազերիների տարածած լուրի մասին, թե հայկական զինուժը կրակ է բացել սեփական զինծառայողի ուղղությամբ
Ադրբեջանական աղբյուրները հայտում են, թե հայ զինվոր է սպանվել հենց հայ զինծառայողների կողմից` սահմանն անցնելիս ու հանձնվե...
Լավրովը՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ալիևի հայտարարությունների մասին
Արա Այվազյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Ա...
Հրապարակավ կրկնում եմ իմ առաջարկը ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահներին. Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը
Առաջաին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հրապարակել է մարտի 25-ին ՀՀ եւ Արցախի նախկին նախագահների հանդիպման ժամանակ իր ներկա...