Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն ուղղակի չի կարող գալ Արցախ, նա ոչ մի կապ չունի Արցախի հետ. արցախցի պատգամավոր Մետաքսե Հակոբյան

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ֆիզիկապես չի վերադառնա Արցախ:  «Նիկոլ Փաշինյանն այն անձն է Արցախցու համար, ով ազգը բաժանեց սևերի, սպիտակների…

Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ֆիզիկապես չի վերադառնա Արցախ:  

«Նիկոլ Փաշինյանն այն անձն է Արցախցու համար, ով ազգը բաժանեց սևերի, սպիտակների, նախկինների, ներկաների, և արցախցիների, հայաստանցիների»:  Ըստ արցախցի պատգամավորի՝ արցախցի-հայաստանցի բաժանման գիծը դրել է Նիկոլ Փաշինյանը: 

 

«Երբ պատերազմի ժամանակ շատ հայաստանցիներ իրենց հարկերում պահեցին լրիվ անծանոթ մարդկանց, այդքանից հետո Նիկոլ Փաշինյասնը կարողացավ հասնել նրան, որ շատ շատերի մոտ ուղղակի ատելություն առաջացրեց արցախցիների նկատմամբ», ասում է նա: 

 

Մետաքսե Հակոբյանը նշել է, որ «Փաշինյանն Արցախ ուղղակի չի կարող այցելել, քանի որ ոչ մի կապ չունի Արցախի հետ»:  
 

Նմանատիպ հոդվածներ

Խնածախ գյուղի մոտ ադրբեջանական կողմը խրամատ է կառուցում, որով հայկական կողմից 100 մետր հեռավորության վրա են լինում. Ներսես Շադունց. Tert. am

Խնածախ գյուղի մոտ` բարձադիր հատվածում ադրբեջանական կողմը սկսել է խրամատ կառուցել այն հատվածում, որը GPS-ով իրենց տրամադր...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250