Լուծումներ՝ մեքենաների պետհամարանիշների գողությունը կանխելու համար
Մանթաշով գործարարների միության հիմնադիր անդամ Դավիթ Մկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամփոփելով մեքենայի համարների գողության թեման` ասեմ` հսկայական ռեզոնանս եղավ, շատերը կիսվեցին, բազմաթիվ լրատվականներ տեղադրեցին գրառումս, էլ ավելի շատ լրատվականներից կապվեցին հարցազրույց տալու համար, սա մերժեցի։
Ասացին նաև, որ սկսվել է օրենսդրական նախաձեռնության գործընթաց` չգիտեմ որքանով է ճիշտ, չգիտեմ իմ գրածը ազդեց թե չէ, բայց սպասենք լուծմանը։
Մի քանի ունիկալ պատմություններ պատմեցին`
1) Եղել են դեպքեր, երբ փրկագինը վճարելուց հետո, երբ համարի տերը հարցրել է` բա որտեղ կթողնեք համարը, պատասխանել են` ախպերս, համարներդ ավտոյիդ տակա կպցրած»,
2) Եղել են դեպքեր, երբ համարը ֆիզիկապես չեն էլ գողացել, այլ նամակ են թողել, որ կապվեք վճարեք թե չէ կգողանանք:
Մի քանի նոր լուծումներ առաջարկեցին`
1) Համարները ծակում եք, բոլտ ու գայկով ձգում եք, ու հետևից սվարկա եք անում գայկաները,
2) բարձր լարման հոսանք եք միացնում համարներին,
3) լավ բանակցելուց ահագին գին են իջնում, այնպես բանակցությունների թեմայով թրեյնինգի է պետք գնալ, մտածեք՝ ում մոտ կարելի է գնալ
Արձագանքեմ մի քանի հաճախ հանդիպող քոմենթ/նամակի`
1) «Այս տեսուչին գործից հանել է պետք» - տեսուչը բան չի կարող անել, որովհետև օրենքի բաց կա։
2) «tenc acq cakox hamarner mi areq, poxaren@ xarabaxin u banakin ogneq» - նախ և առաջ, օրինակ ես` իմ համարները առել եմ շատ տարիներ առաջ ու չեմ զղջում։ 2-րդ՝ հիմա եթե արդեն իսկ ունես այդպիսի համար, որի համար գումար ես տվել, ի՞նչ անես, հետ կգնի՞ պետությունը։ 3-րդ՝ բանակին ու Արցախին աջակցելու մասով, ինչքանով որ կարողացել ենք, արել ենք, իմացողը գիտի։ 4-րդ՝ հիշում եք չէ որ էտ համարները պետությունից ենք առնում, գումարն էլ բյուջե է գնում»:
Նմանատիպ հոդվածներ
Կողաշրջված «կատոկ»-ի` 23 ամյա վարորդը Արցախյան վերջին պատերազմի մասնակից է եղել. մանրամասներ. SHAMSHYAN
Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN. com-ը: Ժա...
Սարսափելի դեպք Շիրակում. ասֆալտ հարթեցնող մեքենան շրջվել է, 23-ամյա վարորդը` մահացել
Այսօր` ապրիլի 29–ին, ողբերգական վթար է տեղի է ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը...
Ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել մեկ հայ զինծառայողի աճյուն
Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել նախնական տվ...
Երևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը
Երևանում անհայտ անձինք պղծել են հայատյաց և Աթա Թուրքի դաշնակից Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին հայտնում է «Երևանի այլըն...