Սարսափելի դեպք Շիրակում. ասֆալտ հարթեցնող մեքենան շրջվել է, 23-ամյա վարորդը` մահացել
Այսօր` ապրիլի 29–ին, ողբերգական վթար է տեղի է ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։ Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ժամը 19։22-ին ահազանգ է ստացել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Լանջիկ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։
«Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Դեպքի վայրում փրկարարները պարզել են, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 89-րդ կմ-ին «XGMA» մակնիշի ասֆալտ հարթեցնող ավտոմեքենան ճանապարհաշինարարական աշխատանքներ իրականացնելիս նոր ճանապարհահատվածից մոտ 3 մետր բարձրությունից շրջվել է ու հայտնվել հին ավտոճանապարհի վրա։
Վթարի հետևանքով մեքենայի 23-ամյա վարորդ Ա․ Ա․-ն տեղում մահացել է:
Փրկարարները դուրս են բերել երիտասարդի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային:
Նմանատիպ հոդվածներ
Կողաշրջված «կատոկ»-ի` 23 ամյա վարորդը Արցախյան վերջին պատերազմի մասնակից է եղել. մանրամասներ. SHAMSHYAN
Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN. com-ը: Ժա...
Երևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը
Երևանում անհայտ անձինք պղծել են հայատյաց և Աթա Թուրքի դաշնակից Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին հայտնում է «Երևանի այլըն...
Ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել մեկ հայ զինծառայողի աճյուն
Արցախի հյուսիսային ուղղությունից`«Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել նախնական տվ...
Ադրբեջանում հայկական եկեղեցին նախ «կնքել են» ալբանական, հետո դարձրել են «ռուսական»
Ադրբեջանի հյուսիսում` Զաքաթալա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին տեղական իշխանությունները սկզբում ներկայացնո...