Հնարավոր է` Երևանից Թբիլիսի ավելի արագ հասնենք. Sputnik
Հայաստանն ու Վրաստանը քննարկել են մի նախագիծ, որի շնորհիվ հնարավոր կլինի կրճատել Երևանից Թբիլիսի գնացքով մեկնելու ժամանակը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։
«Էկոնոմիկայի նախարարությունը մի շարք խոշոր նախագծեր է նախաձեռնել, որոնք կարող են կյանքի կոչվել մոտակա ժամանակում։ Դրանք առայժմ նախագծման փուլում են, սակայն մենք արդեն դրանց մասին խոսել ենք մեր վրացի գործընկերների հետ»,-ասել է Խոջոյանը։
Նա նշել է, որ վրացական կողմը նույնպես շահագրգռված է այդ ծրագրերի համատեղ իրագործման հարցում։ Դրանցից մեկը Երևան-Թբիլիսի գնացքի արագության ավելացումն է, որը, բնականաբար, ավելի մեծ տնտեսական էֆեկտ կապահովի երկու երկրների համար։
Այլ մանրամասներ Խոջոյանը չհայտնեց, միայն նշեց, որ այդ ուղղությամբ հստակ քայլեր դեռ չեն ձեռնարկել։
Հիշեցնենք այսօր Հայաստանից Վրաստան կարելի է գնալ ավտոճանապարհով, երկաթուղով և օդային ճանապարհով` «Բագրատաշեն-Սադախլո», «Բավրա-Նինոծմինդա», «Գոգավան-Գուգութի», «Պրիվոլնոյե-Ախրեպի» սահմանային հսկիչ-անցագրային կետերով։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...