Ադրբեջանում հայկական եկեղեցին նախ «կնքել են» ալբանական, հետո դարձրել են «ռուսական»
Ադրբեջանի հյուսիսում` Զաքաթալա քաղաքում գտնվող հայկական Սուրբ Գևորգ եկեղեցին տեղական իշխանությունները սկզբում ներկայացնում էին որպես «ալբանական», բայց «փոշմանել են» և որոշել են այն ձևակերպել որպես ռուսական:
Ադրբեջանցի բլոգեր Ջավիդը Twitter-ում լուսանկարներ է հրապարակել, որոնցում պատկերված է Սուրբ Գևորգ եկեղեցին՝ նոր ցուցանակով․ «19-րդ դարի ռուսական եկեղեցի»։ Նախկինում այնտեղ բոլորովին այլ ցուցանակ էր. «4-5-րդ դարերի ալբանական եկեղեցի»։
««4-5-րդ դարերի ալաբանական եկեղեցին» Զաքաթալայում, մշակույթի և զբոսաշրջության նախարարության գույքագրման «5210» համարով, արդեն դարձել է «19-րդ դարի ռուսական եկեղեցի»։ Դա ցույց է տալիս, թե որքան վճռորոշ նշանակություն ունի պետությունը մշակութային ժառանգության դիսկուրսում»,-գրել է Ջավիդը։
Նա հղում է արել «Կովկաս» թերթի 1851թ․-ի հուլիսի 1-ի համարին, որն առկա է Վրաստանի Ազգային խորհրդարանի գրադարանի կայքում։
«Հունիսի 3-ին Զաքաթալայում տեղի է ունեցել հայկական եկեղեցու հիմնարկեքի արարողությունը, Սուրբ Գրիգորիի պատվին։ Առավոտյան ժամը 10-ին շրջանի ղեկավար իշխան Օրբելյանը, բոլոր զինվորական պաշտոնյաններն ու Զաքաթալայի բնակիչները հայերի համայնքի հրավերով հավաքվել էին հին հայկական եկեղեցում․․․»,-ասվում է թերթի ակնարկում։
Հետաքրքիր է, որ եկեղեցու «ալբանական» ծագման և դրա հիմնադրման տարեթվի աբսուրդային լինելը դեռևս 2019թ․-ին մատնանշում էր Ադրբեջանում Նորվեգիայի արդեն նախկին դեսպան Սթեյնար Գիլը։
«Եկեղեցու պատին մշակույթի և զբոսաշրջության նախարարությունը հուշատախտակ է տեղադրել, որի վրա կարելի է կարդալ հետևյալը․ «Ալբանական տաճար, 4-5 դարեր»։ Անգամ ոչ մասնագետը կարող է հասկանալ, որ այդ պնդումն աբսուրդ է»,-գրում է Գիլը։
[d3bd833d5ec099fb39ce87467d9b0f9e.png]
[a1a30ea455564af14305118011cc847e.png]
Նմանատիպ հոդվածներ
Երևանում անհայտ անձինք պղծել են Մահաթմա Գանդիի արձանը
Երևանում անհայտ անձինք պղծել են հայատյաց և Աթա Թուրքի դաշնակից Մահաթմա Գանդիի արձանը։ Այս մասին հայտնում է «Երևանի այլըն...
Կողաշրջված «կատոկ»-ի` 23 ամյա վարորդը Արցախյան վերջին պատերազմի մասնակից է եղել. մանրամասներ. SHAMSHYAN
Այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN. com-ը: Ժա...
Գնում կանգնում ենք սահմանին, որ հովիվները կարողանան անասուններին արածացնեն․Արավուսի վարչակազմի ղեկավար
յունիքի մարզի Արավուս գյուղի տղամարդիկ դիմել են համապատասխան մարմիններին, որ իրենց ընդգրկեն աշխարհազորի կազմում եւ թույլ...
Սարսափելի դեպք Շիրակում. ասֆալտ հարթեցնող մեքենան շրջվել է, 23-ամյա վարորդը` մահացել
Այսօր` ապրիլի 29–ին, ողբերգական վթար է տեղի է ունեցել Շիրակի մարզում։ Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը...