«Ինչքան հասկանում եմ՝ Քոչարյան-Սարգսյան տանդեմը չի հաղթահարել իր տարաձայնությունները»․ քաղաքագետ
Քաղաքագետ Արմեն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ռոբերտ Քոչարյանի կառավարման 10 տարիների ընթացքում Խորհրդարանում նրա հիմնական քաղաքական հենարանը եղել է Հանրապետական կուսակցությունը։ Քոչարյանի օրոք կազմված մի քանի կոալիցիոն կառավարություններում ամենաառանցքային դերն ունեցել է Հանրապետականը, կառավարության ղեկավարներից երեքը եղել են ՀՀԿ-ի ներկայացուցիչներ (Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան)։ Էդքանից հետո տրամաբանական կլիներ, որ ՀՀԿ-ն հենց Քոչարյանի հետ դաշինք կազմած գնար խորհրդարանական ընտրությունների։ Բայց ինչքան հասկանում եմ ժամանակին սիամական երկվորյակներ և ուժեղ դաշնակիցներ համարվող Քոչարյան-Սարգսյան տանդեմը չի հաղթահարել իր տարաձայնություններն ու փոխադարձ անվստահությունը՝ չնայած առերևույթ ցույց են տալիս, որ իրենց միջև ոչ մի խնդիր չկա։ Փոխարենը Հանրապետականը որոշեց Վանեցյանի գլխավորած Հայրենիք կուսակցության հետ գնալ ընտրությունների...Մի խոսքով չափազանց հետաքրքիր ու անկանխատեսելի ընտրություններ են մեզ սպասվում»։
[a01476878bedd1c329a0c5733f07c5a8.png]
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում
ՆԱՏՕ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արեւմտյան Բալկաններում անցկացվող առաջին խոշորամասշտաբ զորավարժությունների...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...