Անահիտ Ավանեսյանը թուլություն ու մկանային ցավ է ունեցել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը երեկ երեկոյան թուլություն ու մկանային ցավ է ունեցել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո: Այս մասին նա հայտնեց այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում:
Նախարարը հավելեց, որ հիմա իրեն լավ է զգում, թուլություն ու մկանային ցավն անցել են:
Ավելի վաղ «COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
«Նիկոլ Փաշինյան, քո ղեկավարած կառավարությունն ամբողջությամբ ձախողել է կորոնավիրուսի դեմ պայքարը, հայտնել է կորոնավիրուսի մասին սուտ, կեղծ տեղեկություններ, ապակողմնորոշել է հասարակությանը, նպաստել կորոնավիրուսի տարածմանը ու հիմա փորձում եք մարդկանց համոզել, որ պատվաստվեն՝ նպատակ ունենալով իրացնել պատվաստանյութերի այն խմբաքանակը, որն արդեն գնել եք:
Ճառում եք, թե իբր AstraZeneca-ն լրիվ անվտանգ է այն դեպքում, երբ կան մահեր այդ պատվաստանյութից, աշխարհի մի շարք երկրներ արգելել են դրա կիրառումը:
Այլ երկրներում նման անպատասխանատու ու վնասակար գործողությունների համար քրեական գործեր կհարուցեին ու կդատեին իշխանության դիլետանտ անդամներին...»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...