ԱՄՆ պետքարտուղարը մեկնաբանել է Բայդենի՝ Հայոց ցեղասպանության մասին հայտարարությունը
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չփորձեց մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսեց Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ. փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ունի հարգել զոհերի հիշատակը, ոչ թե մեղադրել որևէ մեկին: Եվ, իհարկե, մեր ուշադրության կենտրոնում Օսմանյան կայսրության իրադարձություններն էին»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը:
Նա նաև նշել է, որ Միացյալ Նահանգները կոչ է անում Թուրքիային և նրա օտարերկրյա դաշնակիցներին ու գործընկերներին հրաժարվել ռուսական զենքի և ռազմատեխնիկայի հետագա գնումներից՝ նախազգուշացնելով, որ նման գործարքները կարող են ենթարկվել ԱՄՆ միակողմանի պատժամիջոցների:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Երևանից օդանավ է թռել Բաքու
Հայաստանից օդ բարձրացած ինքնաթիռը վայրէջք է կատարել Ադրբեջանում։ Այս մասին հայտնում է «Инфотека24»-ը՝ հղում անելով «Ֆլայ...