Ընտրախախտումները պետք է բացառվեն, իսկ ընտրախախտում անողները պատասխանատվության ենթարկվեն. Հովակիմյան
Ի՞նչ նպատակ է հետապնդում քարոզարշավի խոչընդոտման, տեղամասերի առաջ բռնության փորձերի և նման դեպքերով պայմանավորված դրույթներում նախատեսված պատիժների խստացումը: ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանին հարց ուղղեց պատգամավոր Թագուհի Թովմասյանը և հետաքրքրվեց՝ թե ո՞ր դեպքից քանի անգամ է արձանագրվել և մարդիկ մնացել են անպատիժ:
Վահագն Հովակիմյանն էլ նշեց, որ դրա վերաբերյալ բոլոր թվային տվյալները կան Գլխավոր դատախազության հաշվետվության մեջ.
«Չեմ կարծում, որ օրենդրություն պետք է բարելավենք՝ զուտ թվերով պայմանավորված: Մեր խնդիրն է բարելավել օրենսդրությունը, որպեսզի բացասական երևույթներ ընտրությունների ժամանակ չլինեն»,-ասաց Հովակիմյանը:
Թագուհի Թովմասյանն էլ, արձագանքելով պատգամավորին, ասաց.«Ես Դատախազության հաղորդագրությունների տեղը գիտեմ, պետք չէ հիշեցում անել: Պարզապես ուզում եմ հասկանալ՝ որքանո՞վ են այս փոփոխությունները ռիսկային և նպատակահարմար: Իսկ դատախազության կայքի տեղը շատ լավ գիտեմ»:
Վահագն Հովակիմյանն էլ, պատասխանելով Թովմասյանին, ասաց՝ ընտրախախտումները պետք է բացառվեն, իսկ ընտրախախտում անողները պատասխանատվության ենթարկվեն:
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Նիկոլ Փաշինյանին այլընտրանք կուսակցությունում փնտրո՞ւմ եք. հարց՝ Արարատ Միրզոյանին
Ազգային ժողովի միջանցքում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. «Նիկոլ Փաշինյանին այլընտրանք կուսակցու...
Հրաչյա Հակոբյանի հայտարարության մասով դիմել եմ Ազգային Ժողովի խմբակցություններին. պատգամավոր
Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Հրաչյա Հակոբյանի՝ սյունեցիների վերաբ...
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու կառաջադրի Գագիկ Ծառուկյանին՝ հաղթանակի հույսով. պատգամավոր
Տվյալ պահին մենք չենք քննարկում կոալիցիայի ձեւավորման հարցը, ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից: Այս մասին...