Հրաչյա Հակոբյանի հայտարարության մասով դիմել եմ Ազգային Ժողովի խմբակցություններին. պատգամավոր
Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Հրաչյա Հակոբյանի՝ սյունեցիների վերաբերյալ արված հայտարարության մասով դիմել են Ազգային Ժողովի խմբակցություններին՝ստեղծել էթիկայի հանձնաժողով։
Նա հիշեցրեց, որ Նաիրա Զոհաբյանին «ժեխ» բառի համար հեռացրեցին հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Նա տեղեկացրեց նաև, որ այսօր խոսելու է խմբակցությունների ներկայացուցիչների հետ՝ հասկանալու համար, թե իրենց դիմումին ընթացք տրվելու է, թե ոչ։
Անդրադառնալով Ազգային ժողովում Վահագն Ալեքսանյանի կողմից հնչեցված հայտարարությանն այն մասին, որ կազմակերպված ցույցերի հետևում Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն էին, Աննա Գրիգորյանը նշեց, որ անձամբ է այդ մարդկանց խնդիրներին ծանոթ ու հորդորեց այդ պատգամավորին նույն բանը գնալ ու ասել Սյունիքի ցանկացած բնակավայրում։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ չանդրադարձավ Սյունիքի անվտանգային խնդիրներին ու չի կարող ասել՝ արդյո՞ք քարոզարշավի շրջանակներում Փաշինյանը կայցելի Սյունիք, թե ոչ։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Նիկոլ Փաշինյանին այլընտրանք կուսակցությունում փնտրո՞ւմ եք. հարց՝ Արարատ Միրզոյանին
Ազգային ժողովի միջանցքում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. «Նիկոլ Փաշինյանին այլընտրանք կուսակցու...
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու կառաջադրի Գագիկ Ծառուկյանին՝ հաղթանակի հույսով. պատգամավոր
Տվյալ պահին մենք չենք քննարկում կոալիցիայի ձեւավորման հարցը, ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից: Այս մասին...
Այս իշխանությանը վիճակված է հավերժ խցանված մնալ անցյալում․ Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․«Թե ինչպես կասկածի տակ դրվեց մեր...