Վահե Հակոբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ
«Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի դեմ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Հակոբյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
«ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐ ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ ԴԵՄ ԱՅՍՕՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՅՑ՝ Սյունիքի մարզի նախկին մարզպետ, այժմ «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ՝ Վահե Հակոբյանի վերաբերյալ զրպարտություն համարվող տվյալները հերքել պարտավորեցնելու, վիրավորանքի համար ներողություն խնդրել և վճիռը հրապարակել պարտավորեցնելու,գործարար համբավն արատավորող արտահայտությունների համար փոխհատուցման գումարի բռնագանձման պահանջների մասին։
Տեղեկացնենք հանրությանը, որ այսօր, Ազգային ժողովում տեղի ունեցած նիստի ժամանակ Արման Բաբաջանյանը թույլ է տվել իրեն արտահայտություններ, որոնք անշուշտ զրպարտող են և պարունակում են վիրավորանքի տարրեր»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում
ՆԱՏՕ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արեւմտյան Բալկաններում անցկացվող առաջին խոշորամասշտաբ զորավարժությունների...