Թուրքիան մտադիր է սառեցնել ԱՄՆ հետ ռազմական համագործակցությունը․ Bloomberg
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կասեցնել ԱՄՆ հետ գործակցությունը պաշտպանական և տնտեսական ոլորտում։ Պատճառն այն է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ գրել է ամերիկյան Bloomberg պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ Բայդենի ուղերձը չի ազդի ռազմական ոլորտում Թուրքիայի հետ ռազմական ունեցած հարաբերությունների վրա։ Այդ մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին։
«Մենք որևէ փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։ Մենք չենք կարծում, որ ապրիլի 24-ին Բայդենի հայտարարությունը կանդրադառնա այդ հարաբերությունների վրա»,-ասել է Քիրբին՝ հույս հայտնելով, որ թուրք-ամերիկյան կապերը ռազմական ոլորտում միայն կամրանան։
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...