Թուրք ընդդիմադիրներն Էրդողանին մեղադրել են Բայդենին թույլ պատասխանելու մեջ
Ապրիլի 24-ից հետո, երբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, սպասելի էր, որ թուրքական ընդդիմությունըն կմեղադրի երկրի կառավարությանը, մասնավորապես՝ Էրդողանին, այն բանի համար, որ Բայդենը Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ողբերգությունն անվանել է ցեղասպանություն: Թուրքիայի նախագահի ելույթից հետո ընդդիմադիր քաղաքական գործիչները սկսել են գնահատել նրա խոսքերը: Շատերի համար նրա հայտարարությունները բավական կոպիտ չէին թվում:
«Ապագայի կուսակցության» ղեկավար, Էրդողանի նախկին թիմակից, նախկին ԱԳՆ ղեկավար և վարչապետ Ահմեդ Դավութօղլուին դուր չեն եկել Էրդողանի՝ ապրիլի 26-ին արված հայտարարությունները՝ ի պատասխան Բայդենին:
«Նախագահի հայտարարություններում կա պաթոս, բայց ոչ մի արդյունք: Կա կապիտուլյացիա, արձագանք չկա: Կան հերթական խոսքեր, և չկա հեռատեսություն: Ի՞նչ եք որոշել և ի՞նչ եք արել ընդդեմ, այսպես կոչված, ցեղասպանության մասին ԱՄՆ նախագահի հայտարարությունների: Մի՞թե Դուք պարզապես մտահոգված եք, որ հունիսին Բայդենի հետ ևս մեկ այլ բաժակ թեյ եք խմելու»,- գրել է Դավութօղլուն «Թվիթեր»-ում:
Քեմալական Հանրապետական–ժողովրդական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն երեկ խոսել է իր կուսակցության անդամների հետ: Նա նույնպես քննադատել է Թուրքիայի նախագահի արձագանքը:
«Մինչ այժմ Թուրքիայում շատ տարբեր կառավարություններ կային, ամերիկացիների հետ խնդիրներ կային, բայց ԱՄՆ ոչ մի նախագահ, խոսելով Օսմանյան կայսրությունում 1915 թ. իրադարձությունների մասին, դրանք չէր որակել որպես «ցեղասպանություն»: Էրդողանը երեք օր լռեց, չէր պատասխանում Բայդենին: Եվ երբ նա սկսեց խոսել, բոլորը որոշեցին, որ նա առյուծի պես կմռնչա, բայց նա մլավեց կատվի պես: Տխուր է։ Հիմնական հարցը հետևյալն է՝ ինչո՞ւ հիմա: Մեր պետությունը հետևել է հիմնական սկզբունքին՝ խաղաղություն երկրում, խաղաղություն աշխարհում (Թուրքիայի պաշտոնական կարգախոսը): Աթաթուրքը մեզ կտակել է. «Մի՛ խառնվեք արաբական երկրների գործերին»: Բայց ներկայիս ղեկավարությունը որոշեց չկատարել այս խորհուրդը: Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի Հանրապետության համար դարձել է ազգային անվտանգության խնդիր»,– նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...