Քաղաքականություն

Որոշ բնագավառներում տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ. Ամերիկացի գեներալ

Unknown
Որոշ բնագավառներում տարաձայնություններ ունենք Թուրքիայի հետ. Ամերիկացի գեներալ

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավար՝ ամերիկացի գեներալ Քեննեթ Մաքքենզին «Ամերիկյան ձեռնարկատիրական ինստիտուտում» (AEI) մերձավորարևելյան վերջին զարգացումների համատեքստում անդրադարձել է նաև թուրք-ամերիկյան հարաբերություններին:

Ամերիկացի գեներալը նշել է, որ ՆԱՏՕ-ի գագաթաժողովին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի միջև կայանալիք հանդիպումը դրական քայլ կլինի երկու երկրի հարաբերությունների ապագայի համար, գրում է ermenihaber-ը:

Այն հարցին, թե հնարավոր է արդյոք տարածաշրջանում Թուրքիայի ընդլայնվող ռազմական կարողություններն ու մասնավորապես Սիրիայում և Լիբիայում գործողություններն ապակայունացնող ազդեցություն ունենան տարածաշրջանի վրա, Մաքքենզին պատասխանել է.

«Նախևառաջ Թուրքիան երկար ժամանակ ՆԱՏՕ-ի մեր արժեքավոր գործընկերն է: Թուրքիան ունի ազգային անվտանգության օրինական մտահոգություններ՝ կապված Սիրիայի և Իրաքի սահմանների հետ:

Այն, ինչ մենք փորձում ենք անել Թուրքիայի հետ, առավելագույնի հասցնելն է այն ոլորտները, որտեղ մենք կարող ենք համաձայնության եզրեր գտնել: Եթե նույնիսկ տարաձայնություններ ունենանք, կարող եք շարունակել ընկերներ մնալ: Թեև կան որոշ բնագավառներ, որոնցում մենք համաձայն չենք  Թուրքիայի հետ»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250