Մայիսի 9-ին ռուս խաղաղապահներն Արցախում մեծ շքերթ կանեն. «Հրապարակ»
«Մի քանի օր է՝ համացանցում տեղեկություններ են պտտվում, որ Արցախի իշխանությունները եռատոնից երկտոնի վերածված մայիսի 9-ին (որը նաեւ Շուշիի ազատագրման օրն է) Ստեփանակերտի հրապարակում մեծ համերգ են նախատեսում։ Արցախցիները վրդովված են այդ լուրերից՝ համարում են, որ 44-օրյա պատերազմից հետո համերգ կազմակերպելը մեր նահատակների հիշատակն անարգելուն համազոր բան է։ Սակայն ԱՀ նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը երեկ «Հրապարակ»-ին փոխանցել է․ «Գոնե այս պահին Ստեփանակերտի հրապարակում մեծ միջոցառման մասին խոսք չկա»։
Ինչ վերաբերում է օրվա այլ միջոցառումներին, ասել է՝ Մշակույթի նախարարությունն է դրանցով զբաղվում, իսկ նախագահի հրամանով որեւէ հանձնաժողով չի ձեւավորվել, որը կզբաղվի միջոցառումներով։ Մշակույթի նախարարությունից չեն չպատասխանել, սակայն թերթը պարզել է, որ այդ օրը ԼՂ-ում գտնվող ռուս խաղաղապահներն են պատրաստվում մեծ շքերթ անցկացնել՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակի 76-րդ տարեդարձին նվիրված։ Ստեփանակերտի օդանավակայանին մոտ Իվանյան համայնքում օրերս փորձ է անցկացվել, ներգրավված է եղել շուրջ 400 ռուս զինծառայող։ Արցախի իշխանական շրջանակները վստահեցնում են, որ շքերթը լինելու է ոչ թե Ստեփանակերտի հրապարակում, այլ Իվանյան համայնքում»,-գրում է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...