Եթե որևէ թեկնածուի ասվում է՝ չեմ ուզում քեզ լսել, կամ դու ինչո՞ւ ես եկել մեր համայնք, հիմա էդ մարդուն պետք է բռնեն տանե՞ն. Թովմասյան
«Առաջարկվող նախագծերի փաթեթն իր մեջ մի շարք ռիսկեր է պարունակում»,- ասաց ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքներում փոփոխությունների և լրացումների փաթեթին, նաև հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծերի քննարկմանը։
Պատգամավորի կարծիքով՝ առաջին տպավորությամբ շատ լավ նախագիծ է, նպաստում է ընտրական բոլոր խոչընդոտների վերացմանը, բայց իրականում նախագծի ձևակերպումները խնդրահարույց են։
«Մասնավորապես, գրված է, որ ցանկացած եղանակով քարոզարշավի խոչընդոտումը պատժվում է ազատազրկմամբ երեք տարի ժամկետով կամ յոթհարյուրից հազարապատիկի չափով տուգանք է սահմանվում։ Եթե ստացվում է, որ որևէ թեկնածու գնում է ընտրողների հետ հանդիպման և մի ընտրող բղավում է տեղից՝ օրինակ՝ «այսքան տարի քեզ ընտրել եմ, գնացել չես եկել» և ստացվում է, որ քարոզարշավի խոչընդոտո՞ւմ է։ Խոսքը քննադատության, խոսքի ազատության դրսևորման մասին է։ Եթե որևէ թեկնածուի ասվում է՝ չեմ ուզում քեզ լսել, կամ դու ինչո՞ւ ես եկել մեր համայնք, հիմա էդ մարդուն պետք է բռնեն տանե՞ն»։
Ըստ պատգամավորի՝ օրենքի կիրառումից բազաթիվ խոչընդոտներ կարող են առաջանալ, վերջինս ռիսկեր է տեսնում։ Մյուս կողմից կա ընտրատեղամասի ներսում խոչընդոտելու մասին ձևակերպում։ Թովմասյանը նշեց՝ փաթեթավորումը գեղեցիկ է, բայց բովանդակույթունը՝ խնդրահարույց։
«Մենք գիտենք, որ ընտրատեղամասում ձայների հաշվարկի ժամանակ ամենալարված իրավիճակն է լինում։ Շատ հաճախ լինում են ներքին բախումներ։ Ստացվում է, որ եթե որևէ մեկը ասի՝ քվեաթերթիկն այս կողմ պահի, կամ այնպես արա, որ ինձ տեսանելի լինի՝ քրեական պատասխանատվության կարող են ենթարկել՝ խոչընդոտելու հոդվածով»։
Նմանատիպ հոդվածներ
Այսօրվանից դադարեցնում եմ պաշտոնավարումս որպես Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար․ Մեսրոպ Առաքելյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը տեղեկացրել է, որ դադարեցնում է պաշտոնավարումը։Գրառումը ներկայաց...
Նիկոլ Փաշինյանին այլընտրանք կուսակցությունում փնտրո՞ւմ եք. հարց՝ Արարատ Միրզոյանին
Ազգային ժողովի միջանցքում լրագրողները հարց ուղղեցին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին. «Նիկոլ Փաշինյանին այլընտրանք կուսակցու...
Հրաչյա Հակոբյանի հայտարարության մասով դիմել եմ Ազգային Ժողովի խմբակցություններին. պատգամավոր
Անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց, որ Հրաչյա Հակոբյանի՝ սյունեցիների վերաբ...
«Բարգավաճ Հայաստանը» վարչապետի թեկնածու կառաջադրի Գագիկ Ծառուկյանին՝ հաղթանակի հույսով. պատգամավոր
Տվյալ պահին մենք չենք քննարկում կոալիցիայի ձեւավորման հարցը, ամեն ինչ կախված է ընտրությունների արդյունքներից: Այս մասին...