Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել. Ռոբերտ Քոչարյան
Ես երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել եւ ԼՂՀ նախագահ չեմ դարձել քաղաքականությամբ զբաղվելու արդյունքում. Ուղղակի ազգային ազատագրական շարժում էր եւ այդ շարժման մեջ ներգրավվելով, առաջնորդելով շարժումը դարձել եմ նախագահ: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ես ինձ այսօր էլ չեմ համարում քաղաքական գործիչ: Երեւի կարելի է ասել պետական գործիչ: Քաղաքականությամբ չեմ զբաղվել, որեւէ կուսակցության անդամ չեմ: Ժամանակին եղել եմ կոմկուսի անդամ, դուրս եմ եկել»,-ասաց նա:
Անդրադառնալով երիտասարդությանը, Քոչարյանն ասաց, որ երկրի ներքին քաղաքականության նկատմամբ անտարբերությունը կարող է բերել այս ամենին, ինչի միջով անցանք՝ մի կողմ կանգնել, չնկատել, չպայքարել. «Այն, ինչ տեղի ունեցավ, մի արհվիրք էր, ցունամիի պես բան էր, որն ազդեց մեր կյանքի բոլոր ոլորտների վրա: Երիտասարդությունը չպետք է կողք կանգնի, պետք է լինի ակտիվ, պայքարի եւ պահանջատեր լինի»:
Հարցին, թե որն է իր հաջողության բանաձեւը, նա ասաց. «Հաջողության գրավականը եւերի դիսցիպլինան է, որ իմ բնավորության մեջ կա՝ պատասխանատվության զգացողություն եւ կարգապահություն: Եթե այս երկուսը հանդիպում են, հաջողությունն անխուսափելի է»«: Հաջորդը, ըստ նրա, անընդհատ սեփական անձի վրա աշխատելն է, նոր գիտելիքների ձեռք բերումը:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...