«Երբ Արայիկը coffee break էր անում». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երբ Արայիկը coffee break էր անում
Հոկտեմբերի սկզբին մեր զոհերի պաշտոնական թիվը չէր անցնում 600-ը։ Հիմա հազարներ է, 3600 անհետ կորած ու հարյուրավոր ռազմագերիներ։
Արցախի նախագահի աթոռին նստած մարդը, ով պատերազմի օրերին «կոֆե բրեյք» էր անում առաջնագծում, հայտարարում է, որ իր համար հոկտեմբերի առաջին օրերին պատերազմի ելքը պարզ էր։
Սա զարհուրելի հայտարարություն է։
Ելքը պարզ էր, բայց Նիկոլը լայվով կոչ էր անում տղաներին վերցնել տանը եղած բուշլատներն ու գնալ երաշխավորված մահվան։
Պատերազմի առաջին օրերին պարտությունը պարզ էր, բայց 44 օր Հայաստանի ու Արցախի իշխանությունները Արծրունի՝ «հաղթելու ենք» հեշթեգի տակ տղաներին տանում էին բայրաքթարների տակ մեռնելու։
Ու հիմա տղաների սպանդի համասեփականատեր Արծրունը Սուն Ցզի է դարձել եւ ռազմարվեստի գլամուրի մասին գիրք է գրում։
Արցախի Արայիկը ասում է, թե պատերազմը դադարեցնելու կոնսենսուս չի եղել հայաստանյան իշխանության եւ ընդդիմության միջեւ։
Ու չկա մեկը, որ Արցախի Արայիկին բացատրի, որ պատերազմը Ընտրական օրենսգիրքը չի ու ոչ էլ ֆլորայի եւ ֆաունայի մասին օրենք, որ ընդունվի կամ դադարեցվի կոնսեսուսով։
Հոկտեմբերի առաջին օրերին պատերազմի ելքը պարզ էր։
Հոկտեմբերի առաջին օրերին մեր զոհերի թիվը չէր անցնում 600-ը։
44 պատերազմի օր հազարավոր տղաների թողեցին դժոխքի մսաղացի տակ։ Թողեցին գիտակցված ու հաշվարկված, որովհետեւ Արցախը հանձնելու համար մասովկա էր պետք ու մարդասպանի սառնասրտությամբ էդ մասովկան դարձրեցին հազարավոր ամենալավ տղաներին։
Արայիկ Հարությունյանի հայտարարությունը դաժան հանցագործության, դավաճանության ու սառնասիրտ որդիասպանության մասին հայտարարություն է ու վաղվա Նեմեսիսում, որ հաստատ գալու է, դա լինելու է հայրենադավության առանցքային ցուցմունքներից մեկը։
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում
ՆԱՏՕ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արեւմտյան Բալկաններում անցկացվող առաջին խոշորամասշտաբ զորավարժությունների...