ԱԺ–ն որոշեց` քարոզարշավը խոչընդոտողները կենթարկվեն քրեական պատասխանատվության
ԱԺ արտահերթ նիստում պատգամավորները երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեցին Քրեական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթը (կողմ 77, միաձայն), որը հեղինակել էր ԱԺ պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Հիմնական զեկուցող Հովակիմյանը տեղեկացրեց, որ ընդունվել են կառավարության ներկայացրած առաջարկները: Դրանք հիմնականում վերաբերում են Քրեական և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում օգտագործվող եզրույթները Ընտրական օրենսգրքին համապատասխանեցնելուն:
ՀՀ քրեական օրենսգրքին վերաբերող նախագծից հանվել է 154.10 նոր հոդվածը, որով առաջարկվում էր ընտրություններին մասնակցող կուսակցության (կուսակցությունների դաշինքի) կամ թեկնածուի վերաբերյալ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար սահմանել քրեական պատասխանատվություն:
Ըստ նոր փոփոխությունների` քրեական պատասխանատվություն է նախատեսվում նախընտրական քարոզարշավը կամ քարոզչությունը խոչընդոտելու համար: Նշված արարքների համար նախատեսվում է երեք տարվա ազատազրկում։ Իսկ ընտրական տեղամասերում կամ դրանց մոտակայքում մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ բռնության սպառնալիքի համար նախատեսված է մինչև 6 ամսվա ազատազրկում:
Գլխադասային՝ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Արուսյակ Ջուլհակյանը:
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանն էլ նշեց, որ ընդունվել են գործադիրի ներկայացրած առաջարկները, և կառավարությունը նախաձեռնության վերաբերյալ չունի որևէ առարկություն:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, Ալեն Սիմոնյանի, Բաբկեն Թունյանի, Կարեն Համբարձումյանի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Սիսակ Գաբրիելյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկներ չեն եղել:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հայկ Գևորգյանը:
Խորհրդարանը նախաձեռնություններն ընդունեց երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...
ՆԱՏՕ-ն խոշորամասշտաբ զորավարժություններ է անցկացնում Արեւմտյան Բալկաններում
ՆԱՏՕ-ն Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր Արեւմտյան Բալկաններում անցկացվող առաջին խոշորամասշտաբ զորավարժությունների...