Այս իշխանությունը մի զարմանալի հատկություն ուն. Ռոբերտ Քոչարյան
Մեր երկրում գյուղատնտեսության մեջ աշխատում է բնակչության 25-30 տոկոսը, եւ նման երկրում չունենալ գյուղատնտեսության նախարարություն, կրճատել այն, անունը դնելով օպտիմիզացիա, ուղղակի զավեշտ էր: Այս մասին իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Մեծ հարված է հասցված գյուղատնտեսությանը: Նախ պետք է վերանկանգնվի այդ նախարարությունը, որովհետեւ այդ ոլորտում այսօր քաղաքականություն մշակող մարմին, ըստ էության, չկա: Սա նորմալ չի, աննորմալ երեւույթ է:
Նաեւ ո՞նց կարելի էր կրճատել մշակույթի նախարարությունը: Մեր մտավորականությունն ահազանգում էր: Ինձ համար այս իշխանությունը մի զարմանալի հատկություն ունի՝ չլսել մասնագետներին: Ոնց որ մասնագետը թշնամի է: Ես չգիտեմ՝ դա ինչից է գալիս, կոմպլեքսներից, որ իրենք ոչ մի բանի մասնագետ չեն, թե ինչից, բայց սա մի բարդույթ է, որն ավերեց ոլորտները: Արդյունքն այն է, ինչ ունենք»,-ասաց Քոչարյանը՝ հավելելով, որ գյուղատնտեսությունը մեր երկրի զարգացման շարժիչ ուժերից մեկն է լինելու:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
ՌԴ-ից ՀՀ զրահաբաճկոններ տեղափոխող 2 բեռնատարները մեկ ամիս «Վերին Լարս»-ում մնալուց հետո վերադարձան ՌԴ
Ռուսաստանից Հայաստան զրահաբաճկոններ տեղափոխող երկու բեռնատարները մեկ ամիս 3 օր մնացին «Վերին Լարս» անցակետում ու ա...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...