Ռուսական կողմը կասկածներ չունի Հայաստանում արտահերթ ընտրությունների հաղթողի հարցում․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում սպասվող ընտրություններին ուշի-ուշով հետեւում են տարածաշրջանի բոլոր երկրները, եւ բացառություն չի կարող լինել Հարավային Կովկասի հիմնական խաղացող Ռուսաստանը: Ըստ մեր աղբյուրների` Հայաստանում տեղի ունեցած բոլոր ընտրություններից առաջ ռուսները սեփական սոցհարցումներն ու հանրային կարծիքի ուսումնասիրություններն են իրականացրել ու հետագա քայլերը պլանավորել են՝ համաձայն այդ տվյալների: Մասնավորապես, անցած շաբաթ ռուսական պետական ՏԱՍՍ գործակալությանը բավական ուշագրավ հայտարարություն արեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի հետազոտող Ստանիսլավ Պրիտչինը, ում խոսքից պարզ էր դառնում, որ ռուսաստանի քաղաքագիտական շրջանակներն, այնուամենայնիվ, հավատում են Նիկոլ Փաշինյանի՝ բարձր հավանականությամբ հաղթանակին: Ընդ որում, ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ մոտ մեկ ամիս առաջ Հայաստան են ժամանել բավականին բարձր վարկանիշ ունեցող սոցիոլոգներ, որպեսզի ստանան ու գնահատեն սպասվող ընտրություններում գործող ֆիգուրների շանսերը։ Սակայն մասնագետների ուսումնասիրությունների ու իրականացրած հարցումների արդյունքները ընդդիմադիր հատվածի համար հիասթափեցնող են եղել։ Այս ամենից պարզ է դառնում, որ Հայաստանում դեռեւս ուժեղ ընդդիմություն չկա, ինչը ոչ պակաս ողբալի է, քան երկրում ստեղծված բարոյահոգեբանական հետպատերազմյան մթնոլորտը: Առանց ուժեղ ընդդիմության հնարավոր չէ հաջողություն արձանագրել ու ստիպել իշխանություններին ճիշտ աշխատել»:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...