Ոչ Հայաստանը՝ իր մասով, ոչ Արցախը, չեն ձևակերպել անվտանգության ապահովման իրենց մոտեցումներ. Տ. Աբրահամյան
Արցախում ստեղծված նոր իրողությունների պայմաններում սադրանքների, տարաբնույթ գործողությունների կանխման մեխանիզմներ ներդնելու խնդիր կա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը:
«Վերջին ամիսներին գրանցվող միջադեպերը լոկալ բնույթ են կրում, սակայն դրանց հաճախակի բնույթը, անվտանգության ապահովման ոչ լիարժեք մեխանիզմները, Հայաստանի իշխանությունների անտարբեր վերաբերմունքն իրավիճակը մտահոգիչ են դարձնում։
Ոչ Հայաստանը՝ իր մասով, ոչ Արցախը, չեն ձևակերպել անվտանգության ապահովման իրենց մոտեցումներ, ըստ այդմ՝ նշածս սպառնալիքների հաղթահարման ուղղությամբ արդյունավետ միջոցներ չեն գործում։
Տնտեսական, սոցիալական, հումանիտար բնույթի ծրագրերը կարևոր են, սակայն անվտանգության հարցերը միայն հայտարարություններում են առաջնային բնույթ կրում։
Այս ուղղությամբ կուտակված խնդիրների լուծման գործում լուրջ առաջընթաց չկա»,- գրել է Աբրահամյանը
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...