Իմքայլական Արմեն Փամբուխչյանը երկու բնակարան, Lexus և Range Rover մակնիշի ավտոմեքենաներ է ձեռք բերել. «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ, ԱԺ «Իմ քայլի» նախկին պատգամավոր Արմեն Փամբուխչյանը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը ոչ ավել, ոչ պակաս ասել էր. «Մինչև ե՞րբ պետք է թշնամանք լինի Ադրբեջանի և Թուրքիայի հետ, պետք է ոսկե միջին տարբերակ գտնենք՝ ո՜չ թշնամանք, ո՜չ բարեկամություն: Ես հիմա հռետորական հարցեր եմ բարձրացնում, որոնց մասին ազգովի պետք է մտածենք»: Այս հայտարարությունը բավական բացասական արձագանք է գտել անգամ նրա մտերիմ շրջապատում, ավելին՝ ասում են, թե Ա. Փամբուխչյանի «ձենը տաք տեղից է գալիս»։
«Իրավունքին» հասած շշուկների համաձայն՝ պատգամավորից մինչև փոխնախարար կարիերայի աճի ընթացքում Փամբուխչյանը բավական անշարժ և շարժական գույք է հետ գցել: Ըստ նույն խոսակցությունների՝ նա ձեռք է բերել երկու բնակարան Էրեբունի վարչական շրջանում և երկու մեքենա՝ Lexus և Range Rover մակնիշի: Չէ՞ որ «Ֆինքա» ՈւՎԿ ՓԲԸ-ում անվտանգության աշխատակցից մինչև խնդրահարույց ակտիվների կառավարման դեպարտամենտի թիմի ղեկավար աշխատած Փամբուխչյանը լավ գիտի՝ ինչպես կառավարել ֆինանսները»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...