ՀՀ զինված ուժերում անցկացվել են պատրաստականության բարձրացման միջոցառումներ
Ստորաբաժանումների հրամանատարների տեսական գիտելիքները և գործնական հմտությունները զարգացնելու նպատակով ապրիլի 27-ին 1-ին զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկում անցկացվել են շտաբային մարզումներ։
Մարզումների շրջանակում իրականացվել են պայմանական հակառակորդի հայտնաբերման, պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ապրիլի 27-ին 2-րդ զորամիավորումում անցկացվել է ենթակա զորամասերի սպա-իրավաբանների հավաք-խորհրդակցություն: Քննարկվել են իրավական ապահովման տարաբնույթ հարցեր, տրվել պարզաբանումներ իրավական աշխատանքների արդյունավետության բարձրացման ուղղությամբ:
Անձնակազմի տեսական գիտելիքները, մասնագիտական հմտությունները ստուգելու և մեթոդական պատրաստության մակարդակն ամրապնդելու նպատակով ապրիլի 27-ին 5-րդ զորամիավորման զորամասերում, զորամիավորման ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ծառայության պետի ղեկավարությամբ, անցկացվել են ստուգումներ։ Ստուգվել է նաև զորամասերում ՌՔԿՊ ունեցվածքի ու միջոցների շահագործման և պահպանման կարգը։
ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ապրիլի 27-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի նախաձեռնությամբ, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի սպաների որակավորման բարձրացման կենտրոնի ունկնդիրների համար անցկացվել է «Կյանքի իրավունք» թեմայով վերապատրաստման դասընթաց:
«Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում կազմակերպված դասընթացի նպատակն էր կյանքի իրավունքի և խոշտանգումների արգելքի վերաբերյալ ՀՀ ԶՈՒ հրամանատարական կազմի իրազեկվածության բարձրացումը:
Դասընթացը վարել է Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչի տեղակալ, ՄԻԵԴ երևանյան գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Ըստ աղբյուրի՝ նմանօրինակ դասընթացները կրում են պարբերական բնույթ և թիրախավորում զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնահարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...