Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը չի մասնակցել Փաշինյանի հովանու ներքո կայացած համերգին. պարզաբանում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չի մասնակցել ապրիլի 24-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի եռերգության» եզրափակիչ համերգին: Այս մասին Analitik.am-ի հետ զրույցում ասել է նախագահի օգնական Հասմիկ Պետրոսյանը:
Համերգն անցկացվում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանու ներքո: Խոսքը նույն համերգի մասին է, որի շուրջ աղմուկ էր բարձրացել: Սոցկայքում անգամ ֆլեշմոբ էր սկսվել, որի մասնակիցները քննադատում էին Փաշինյանի կողմից հրավեր ընդունելն ու կոչ էին անում բոլոր հրավեր ստացողներին չներկայանալ համերգին:
Լրատվականի հետ զրույցում նախագահի օգնականն ասաց, որ համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ նախագահը հնարավորինս ձեռնպահ է մնում հանրային մարդաշատ փակ միջոցառումներին մասնակցելուց:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...