Եկեղեցին նպատակահարմար չի համարել վարչապետի հետ այցելել Ծիծեռնակաբերդ. Շիրակի թեմի առաջնորդ
ՀՀ վարչապետն ու Վեհափառը` Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, Ցեղասպանության զոհերի հուշահամալիր` Ծիծեռնակաբերդ,մեկը մյուսից առանձին այցելեցին այս ապրիլի 24-ին։
Հասարակության մեջ ակտիվ քննարկումներ եղան այս թեմայով։
ArmDaily.am-ի հետ զրույցում Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանն ասաց, որ Սովետական Միության ժամանակ հոգևոր և քաղաքական իշխանությունները ևս առանձին էին այցելում Ծիծեռնակաբերդ։
Ինչ վերաբերում է այս միջադեպին, Աջապահյանն ասաց, որ Երրորդ Հանրապետության ժամանակ առաջին անգամն է, որ հոգևոր իշխանությունը աշխարհիկից առանձին է հարգել Ցեղասպանության նահատակների հիշատակը։
Անդրադառնալով այս ապրիլի 24-ին Վեհափառի և վարչապետի առանձին այցելությունների, Սրբազանն ասաց. «Եկեղեցին նպատակահարմար չի համարել և գնացել է առանձին։ Դա այնքան է, որքան ես գիտեմ`ավելին չգիտեմ»։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևի հայտարարությունը` Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել է Զանգելան (Կովսական) շրջանի Մինջիվան (Միջնավան) բնակավայր: Ինչպես հայտնում է...
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Կազան
Ապրիլի 29-ին եւ 30-ին Կազանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի առերես հանդիպում՝ Եվրասիական տնտեսական միո...
Բաքուն հայ գերիներին վերադարձնելու մի քանի պայմաններ է դրել.1-2 ամսվում դրական տեղաշարժ է լինելու.Սիրանուշ Սահակյան
Ունենք հստակ ինֆորմացիա, որ 1-2 ամսվա ընթացքում հայ գերիների վերադարձի դրական տեղաշարժ է լինելու։ Այս մասին NEWS.am-ի հե...
«Պահանջում ենք, որ ռուս զինվորականները հեռանան Ղարաբաղից, թող թուրքերը փոխարինեն նրանց». Բողոքի ակցիա
Չորեքշաբթի ադրբեջանական «Ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բա...