Ադրբեջանի ԱԳՆ-ն տարածաշրջանի երկրներին կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Չերնոբիլի ատոմակայանի աղետի 35-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ կոչ է արել «Մեծամորի ԱԷԿ-ի փակման համար համատեղել ջանքերը»: Ինչպես հայտնում է minval.az-ը, Ադրբեջանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասվում է.
«Չեռնոբիլի աղետի մասշտաբային հետևանքներն ապացուցել են, որ ատոմային էլեկտրակայանների անվտանգությունը պետք է մտահոգի ոչ միայն այն երկրներին, որտեղ գտնվում են այդ կայանները, այլև շրջակա երկրներին, որոնք կարող են տուժել հնարավոր ռիսկերից։
Այս համատեքստում Հայաստանում Մեծամորի ատոմակայանի հետ կապված ռիսկերը պետք է մանրակրկիտ դիտարկվեն միջազգային հանրության կողմից։ Այդ ԱԷԿ-ը կառուցվել է նույն տեխնոլոգիայով, որը Չեռնոբիլում կիրառվել է 1976-1980 թվականներին, և գտնվում է ակտիվ սեյսմիկ գոտում։ Հնացած տեխնոլոգիաներն ու դիրքը Մեծամորը դասում են աշխարհի ամենավտանգավոր ԱԷԿ-ների շարքին»:
Նմանատիպ հոդվածներ
Հայոց ցեղասպանության մասին Բայդենի ելույթն ամբողջությամբ
Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության Հիշատակի օրվան նվիրված ամենամյա ուղերձում հայերի կոտորածն անվ...
Առաջիկա օրերին եւ ամիսներին արձագանքը կլինի տարբեր ձևերով. Էրդողանի խոսնակը՝ Բայդենի հայտարարության մասին
Անկարան անպատասխան չի թողնի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց Ց...
Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 1915-ի իրադարձություններն անվանեց Ցեղասպանություն։Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24...
Փաշինյանը Բայդենին նամակ է հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քիչ առաջ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին նամակ է հղել, որը ներկայացն...