ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժամանակը ցույց կտա ով ա քաղաքական գործիչ ովա կապիկ և այլն». Վահե Հակոբյանը՝ Հրաչյա Հակոբյանին
Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ընդունել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հրավերը։ Նրանք հանդիպեցին մարզասրահում: Վերջինները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:
-«Ես քաղաքական գործիչ եմ իմ ռինգը Աժ-ն ա». Հրաչյա Հակոբյան
-«Ժամանակը ցույց կտա ով ա քաղաքական գործիչ ով ա կապիկ և այլն». Վահե Հակոբյան
Ես չեմ եկել էստեղ բոքս կպնեմ, ես քաղաքական գործիչ եմ, իմ ռինգը ԱԺ-ն է և ես Ձեզ ԱԺ եմ հրավիրում կամ եթերի կամ մենախոսության, այս մասին այսօր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ասաց «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանին, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Հրաչ Հակոբյանին հրավիրում է բոքսի, որտեղից վերջինս ծնկաչոք դուրս է գալու:
Հրաչյա Հակոբյանը նշեց, որ չի եկել ռինգ մտնելու և բոքսի օրենքներով կռվելու, քանի որ քաղաքական գործիչ է և բոքսի կանոնները չիմանալով՝ կարող է այնպիսի բաներ անել, որոնք հետո իր դեմ կլինեն:
Վահե Հակոբյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Հրաչյա Հակոբյանն այսօր ապրել է իր ամենավատ գիշերը: «Մեծ սիրով նրան կարող էի նաև լողի մրցումի հրավիրել, բայց այն էֆեկտը չէր լինի, ես խոսք էի տվել, որ նրան ծնկաչոք եմ հանելու այստեղից: Նրա հետ բանավեճի գնալով ես չեմ ուզում իմ ինտելեկտը վիրավորել: Ես նրա մտավոր ունակությունների վրա խիստ կասկածներ ունեմ, բայց կմտածեմ հանդիպման գնալու մասին, սա իմ պատասխանն էր նրա այն խոսքին, թե սյունեցիներին պետք է ծնկաչոք տանեն»:
Մանրամասները՝ tert.am-ի տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք և եկել ասում եք, որ նրանք են մեղավոր. Մարուքյան
Թե՛ կառավարության ներկայացուցիչների, թե՛ իշխանական պատգամավորների ելույթները հետևյալի մասին են. 30 տարի երկիրը թալանել ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում հայկական կողմը ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին. Անդրանիկ Հովհաննիսյան
ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը սոցիալական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ոչ մեկին «չի քցելու». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ոչ մեկին «չի քցելու», իշխանության հետ պայմանավորվածությունները չի խախտելու և ԱԺ-ու...