ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք և եկել ասում եք, որ նրանք են մեղավոր. Մարուքյան

Թե՛ կառավարության ներկայացուցիչների, թե՛ իշխանական պատգամավորների ելույթները հետևյալի մասին են. 30 տարի երկիրը թալանել են, 30 տարի սաղ վատ ա եղել, դրա համար էլ սենց եղավ, մենք մեղավոր չենք, ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Ժողովո՛ւրդ, էդ 30 տարվա մեջ 3 տարի դուք եք իշխանություն։ 3 տարին նշանակում է 30 տարվա 10 տոկոսը։ Գայիք էստեղ, ասեիք 10 տոկոսով մարդկանց կյանքը լավացել ա էս, էս, էս ոլորտում։ Ոչ թե երկրի բնակչությունը 10 տոկոսով կրճատել եք, տնտեսությունը կործանել եք, բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք և եկել ասում եք, որ նրանք են մեղավոր։ Է որ նրանք մեղավոր չլինեին, դուք ինչ գործ ունեք էստեղ։ 

Ձեզ ով պետք ա ընտրեր, որ գայիք դառնայիք պատգամավոր, նախարար։ Ինչքան պետք ա խոսեք ու ասեք, որ նրանք են մեղավոր։ Բոլորը գիտեն, որ նրանք են մեղավոր։ Բա դո՞ւք, բա ձեր 10 տոկոսը։ Մեր կյանքից 10 տոկոս դուք եք կառավարում։ Դուք մոդերատոր եք, երկրի ղեկավար չեք։ Եվ ամենալավ գնահատականը տվել ա առաջին նախագահը՝ ազգակործան պատուհաս։ Ոնց որ իշխանության մանյակ լինեք, իշխանություն ա էլի, մի օր կա, մի օր՝ չկա» , - հայտարարեց Էդմոն Մարուքյանը։

Քաղաքականություն