ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ոչ մեկին «չի քցելու». Էդմոն Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ոչ մեկին «չի քցելու», իշխանության հետ պայմանավորվածությունները չի խախտելու և ԱԺ-ում վարչապետի թեկնածու չի առաջադրելու։ Ֆեյսբուքյան ուղիղ եթերում այս մասին հայտարարեց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նրա խոսքով՝ առավոտից, ինչ հայտնի դարձավ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին, տարբեր ուժեր հայտարարություններ ու կոչեր են հնչեցնում, որ եթե խորհրդարանական ուժերը չօգտվեն հնարավորությունից ու վարչապետի նոր թեկնածու չառաջադրեն, չկանխեն արտահերթ ընտրությունները, ապա ազգադավ են ու դավաճան։
«Մենք բան ենք պայմանավորվել։ Մենք խոսք ենք տվել, որ մենք չենք խոչընդոտելու խորհրդարանի արձակմանը, որպեսզի լինեն ընտրություններ․․․ Ոչ մի ճնշում չի աշխատելու մեզ վրա, անհնար է մեզ ճնշել, ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու, հետևաբար չենք պաշտպանելու որևէ մեկի առաջադրումն ու չենք առաջադրելու որևէ մեկին»,- նշեց Մարուքյանը։
Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների նպատակը խաղաղության, հանդարտության, համերաշխության և միասնության մթնոլորտի վերականգնումն է։
Շեշտում է՝ իրենց կուսակցությունը չի աջակցելու, որ ներկա իշխանությունը վերարտադրվի, որևէ կերպ չի էլ աջակցելու, որ Ռոբերտ Քոչարյանը կամ նախկին իշխանություններից որևէ մեկը վերադառնա։ Հավելում է՝ ոչ թե նախկին, այլ հին են բոլորը, այդ թվում՝ ներկա իշխանությունները։
Մարուքյանն ընդգծում է՝ ստեղծված քաղաքական ճգնաժամից դուրս գալու բոլոր մնացած միջոցները փորձարկվել են վերջին վեց ամիսների ընթացքում, միակ տարբերակն արտահերթ ընտրությունների գնալն էր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը հրաժարական տվեց
Հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը կյանքի կոչելու համար այսօր ես հրաժարական եմ տա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բանակը կործանել եք, դիվանագիտությունը կործանել եք և եկել ասում եք, որ նրանք են մեղավոր. Մարուքյան
Թե՛ կառավարության ներկայացուցիչների, թե՛ իշխանական պատգամավորների ելույթները հետևյալի մասին են. 30 տարի երկիրը թալանել ե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սյունիքում հայկական կողմը ռազմավարական դիրքերը հանձնում է ադրբեջանական ուժերին. Անդրանիկ Հովհաննիսյան
ՀՀ-ից արտաքսված, Ղազախստանի քաղաքացի, միջազգայնագետ, «Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը սոցիալական...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ժամանակը ցույց կտա ով ա քաղաքական գործիչ ովա կապիկ և այլն». Վահե Հակոբյանը՝ Հրաչյա Հակոբյանին
Իմքայլական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն ընդունել է «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը հրավերը։ Նրա...