«Ովքեր բարեկամության կոչեր են անում, կարող են գնալ Ստամբուլում էլ ապրել». Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան
Թուրքը մեր թշնամին է, երբեք մեր բարեկամը չի կարող լինել: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում նշեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:
«Այն մարդիկ, որոնք կոչ են անում բարեկամանալ թուրքերի հետ, ինչո՞վ են տարբերվում թուրքերից: Նրանք երբեք չեն կարող մեզ բարեկամ լինել, մենք դեռ վրեժ ունենք լուծելու եւ կարծում եմ՝ մենք մեր երեխեքին էլ այդ ոգով դաստիրակալե: Ովքեր բարեկամության կոչեր են անում, կարող են գնալ Ստամբուլում էլ ապրել»,-ասաց նա:
Անդրադառնալով սպասվող ընտրություններին, Մասիսի քաղաքապետն ասաց. «Դեռ շուտ է դրա մասին խոսել, դեռ ժամանակը չի»:
Տեսանոյւթը՝ News.am
Նմանատիպ հոդվածներ
44-օրյա պատերազմի ընթացքում ինչո՞ւ Արցախի օդը փակված չէր. ՀՕՊ զորքերի շտաբի պետ Արմեն Վարդանյան
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների նկատմամբ որս էր հայտարարվել, բայց մա...
Շուշիի մուտքի մոտ «1915. Հիշում եմ և պահանջում» գրությամբ պաստառ է կախվել
Շուշիի մուտքի մոտ «1915. Հիշում եմ և պահանջում» գրությամբ պաստառ է կախվել: Նշվում է, որ պաստառը կախվել է հենց Շուշիի մու...
Ինձ մտահոգում է ՀՀ տարածքում տեղի ունեցող ամեն ինչ. Սասուն Խաչատրյան
Ինձ մտահոգում է Հայաստանի ցանկացած տարածքում տեղի ունեցող ամեն ինչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշա...
Կաթողիկոսը չպատասխանեց հարցին, թե ինչու վարչապետի հետ չի այցելել Ծիծեռնակաբերդ
Ասօր՝ վաղ առավոտյան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ...