Կաթողիկոսը չպատասխանեց հարցին, թե ինչու վարչապետի հետ չի այցելել Ծիծեռնակաբերդ
Ասօր՝ վաղ առավոտյան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Ավելի ուշ հուշահամալիր այցելեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Հարցին, թե ինչու վերջինը պետական այրերի հետ չի եկել, Վեհափառը հրաժարվեց պատասխանել։
Այսօր որեւէ մեկնաբանություն չի լինելու, Վեհափառ հայրապետի ուղերձում ամեն ինչ ասված է: Այս մասին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողներին ասաց Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Լրագրողները մասնավորապես, հարցրեցին, թե ինչու կաթողիկոսը պետական այրերի հետ չի եկել Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, նաեւ հարցին, թե շարունակո՞ւմ է արդյոք պահանջել վարչապետի հրաժարականը: Այս հարցերը մնացին անպատասխան:
Տեսանյութը՝ News.am
Նմանատիպ հոդվածներ
44-օրյա պատերազմի ընթացքում ինչո՞ւ Արցախի օդը փակված չէր. ՀՕՊ զորքերի շտաբի պետ Արմեն Վարդանյան
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների նկատմամբ որս էր հայտարարվել, բայց մա...
Շուշիի մուտքի մոտ «1915. Հիշում եմ և պահանջում» գրությամբ պաստառ է կախվել
Շուշիի մուտքի մոտ «1915. Հիշում եմ և պահանջում» գրությամբ պաստառ է կախվել: Նշվում է, որ պաստառը կախվել է հենց Շուշիի մու...
Ինձ մտահոգում է ՀՀ տարածքում տեղի ունեցող ամեն ինչ. Սասուն Խաչատրյան
Ինձ մտահոգում է Հայաստանի ցանկացած տարածքում տեղի ունեցող ամեն ինչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշա...
Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպ...