Հասարակություն

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։«Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և…

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը։

«Ապրիլի 24-ին ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղկեպսակներ և ծաղիկներ խոնարհեցին Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին», - գրված է հաղորդագրությունում։

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է Սուրբ պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ։

Արարողությանը մասնակցել են ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։



 

Նմանատիպ հոդվածներ

23 տարվա սպայի «Արիության մեդալը» հոգնու՞մ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք հորս ձեռքը. զոհվածի քույր Նանե Արզումանյան

Ո՞վ եք դուք, առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում, ֆեյս...

«Այսօր երեկոյան ով Նիկոլի հետ միասին մասնակցի համերգին կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա». զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյան

«Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում։ Խնդրում եմ կարդալ ու տարածել. այսօր երեկոյան ով նիկոլի հետ միասին մասնակցի Ծիծեռնակ...

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250