«Այսօր երեկոյան ով Նիկոլի հետ միասին մասնակցի համերգին կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա». զոհված զինծառայողի հայր Գեղամ Նազարյան
«Բոլորի ուշադրությունն եմ հրավիրում։ Խնդրում եմ կարդալ ու տարածել. այսօր երեկոյան ով նիկոլի հետ միասին մասնակցի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի տարածքում կազմակերպված համերգին կանգնում է զոհված մեր տղերքի արյան վրա։ Երաժիշտներ, հրաժարվեք այդ համերգից, հրավիրվածներ՝ մերժեք հրավերը»,- ՖԲ գրել է պատերազմում զոհված հերոս Աբգար Նազարյանի հայրը՝ Գեղամ Նազարյանը։
«Աբգարս զոհվել է, Վարդանը, Կարենը, Արգամը, Արամը, Նարեկը, Ալեքսը, Գոռը, տղերքը զոհվել են հանուն երկրի, նաեւ ձեզ համար։ Հասկանո՞ւմ եք, նրանք զոհվել են, իսկ դուք գոնե կարողացեք հրաժարվել նվագել նիկոլի ներկայությամբ, հրաժարվեք գտնվել այնտեղ, որտեղ պարտության խորհրդանիշն է։ Միայն չասեք ապրիլի 24 եւ այլն եւ այլն։ Առավել եւս ապրիլի 24...»,-հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի հրավերով կազմակերպված համերգին երաժիշտների մի մասը հրաժարվում է նվագել. Mediaport
Mediaport-ի տեղեկություններով՝ Մարզահամերգային համալիրում լարված իրավիճակ է։ Երեկոյան ժամը 20.00-ի նախատեսված համակերգի...
Պիտի օրորոցից սկսած սովորեցնենք, որ թուրքը հակառակորդ չէ, այլ՝ թշնամի. ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյան
ՀՀ ԶՈՒ փոխգնդապետ Սարգիս Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «106 տարի պահանջատեր ենք, բայց դեռ դասեր չենք քաղե...
23 տարվա սպայի «Արիության մեդալը» հոգնու՞մ եք բերեք ու արժանի կերպով հանձնեք ընտանիքիս ու սեղմեք հորս ձեռքը. զոհվածի քույր Նանե Արզումանյան
Ո՞վ եք դուք, առհասարակ, որ խաղաք ընտանիքիս անդամների նյարդերի հետ, դուք տարրական էթիկայի կանոններին չեք տիրապետում, ֆեյս...
Մոսկվայում հարգանքի տուրք է մատուցվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանում ՀՀ դե...