Մենք 2 դավաճան ու կապիտուլյանտ ունենք. դրանցից հիմնականը ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցրած Արմեն Սարգսյանն է. Հրանտ Բագրատյան
Ալիևն անընդհատ ասում է. բացեք Սյունիքով միջանցք դեպի Նախիջևան, թե չէ ես կբացեմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Մերոնք մինչև հիմա չեն պատասխանում։ Չեն ասում ի՞նչ միջանք, ի՞նչ բան։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթում խոսվում է սոսկ կոմունիկացիաներ (իմա՝ ճանապարհներ) տրամադրելու մասին։ Միջանցքը սոսկ ճանապարհ չէ, միջանցքում էքստերիտորիալության սկսզբունք կա։ Ու հանկարծ այսօր մամուլից իմանում եմ, որ Փաշինյանն էլ Ալիևի նման Սյունիքում մերձավորների շրջապատում հայտնել է, չենք ուզում միջանցքը կամավոր տալ, ուժով կվերցնեն։ Իա՛։
Ուրեմն բացի նոյեմբերի 9-ից մի ուրիշ փաստաթուղթ կամ պայմանավորվածություն կա, որ Ադրբեջանին ոչ թե կոմունիկացիա է տրամադրվում, այլ միջանցք։ Ու սա կարծես ռուսների դուրն էլ չի գալիս։ Արդյունքում, ոչ-ոք Ալիևին չի ասում միջանցքի վերաբերյալ ասածներդ զառանցանք են։ Հիմա, սյունեցիները այս առումով բնազդորեն ճիշտ են։
Ու արդարացիորեն Փաշինյանին անվանում են կապիտուլյանտ ու դավաճան, ընդվզում են։ Բայց սիրելի սյունեցիներ այդ նույն բառերով ինչո՞ւ Արմեն Սարգսյանին չդիմավորեցիք։ Սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ կետով նա սահմանադրական կարգի պահպանման երաշխավորն է։ Նույն Սահմանադրության 205-րդ հոդվածի 1-ին մասով ՀՀ տարածքային փոփոխություններն արվում են հանրաքվեով։ Իսկ մինչ այդ 168-ի 2-րդ մասով նման հանրաքվեի վերաբերյալ եզրակացություն պետք է տա Սահմանադրական դատարանը։
Տղերք ուրեմն միջանցքի առումով խնդիրը նախևառաջ Նախագահինն է՝ Արմեն Սարգսյանինը։ Բա Սյունիքում սրան ինչի՞ չէիք դավաճան անվանում։ Սա նիկոլի խնդիրը չէ է, այլ Արմենինը։ Այն մարդու, որը 2012-ի փետրվարին թուղթ է ստորագրել՝ դավաճանաբար կոչ անելով Էրդողանին գալ Հվ Կովկաս և լուծել ղարաբաղյան հակամարտությունը։ Սյունեցիներ դուք սա չգիտե՞ք։ Կամ 17-ը երեկ չէ մյուս օրը դատախազության դիմաց միտինգի ժամանակ ինչո՞ւ Արմենի անունը չի տալիս։ Մենք 2 դավաճան ու կապիտուլյանտ ունենք։ Եվ դրանցից հիմնականը ՀՀ Նախագահի աթոռը զբաղեցրած Արմեն Սարգսյանն է։
p.s. Այսօր ապրիլի 24-ն է։ Բոլորս աղոթում ենք մեր զոհերի համար։ Անչափելի է երթի դուրս եկած մեր հայրենակիցների թիվը։ Լավ է։ Բայց եկեք թոթափենք մեր վրայից ամեն անգամ զոհվածների հետևից լացելը։ Վաղը Սյունիքը չի լինելու։ Արցախը համարյա թե չկա։ Եվ ուրեմն այս նույն ինտենսիվությամբ եկեք 1 ժամով հավաքվենք նախագահականի դիմաց դուրս վռնդենք Արմենին և ապա իջնենք հրապարակ և իշխանությունից հեռացնենք մյուս կապիտուլյանտին։ Այ սրանով մենք կհարգենք 1915-ի, 1988-ի, 2020-ի զոհերի հիշատակը»:
[8297d0d4e1d268c7111217e030b44823.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...