Մարուքյանը շատ հավանական է համարում ԱՄՆ նախագահի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործումը
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը շատ հավանական է համարում, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 24-ի ուղերձում կօգտագործի «ցեղասպանություն» եզրույթը։ Այս մասին Մարուքյանն ասաց լրագրողների հետ զրույցում։
«Ես շատ հավանական եմ համարում, որ նախագահ Բայդենն այս անգամ կօգտագործի «ցեղասպանություն» բառը։ Հիշում ենք, որ մեկ տարի առաջ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն ու Սենատը ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը։ Ասվեց, որ սա օրենսդիր իշխանության մակարդակում է, և ԱՄՆ գործադիրը դեռ չի ճանարել»,- ասաց Մարուքյանը։
Պատգամավորը նշեց, որ եթե Բայդենն օգտագործի ցեղասպանություն բառը, կնշանակի, որ ԱՄՆ-ն ամբողջության ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
Լրատվամիջոցներում տեղեկություններ են շրջանառվում, որ ապրիլի 23-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ զրույցում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտնել է, որ պատրաստվում է օգտագործել «Հայոց ցեղասպանություն» եզրույթը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...