Քաղաքականություն

ԼՂ հակամարտության կարգավորման մասով ԵԱՀԿ ՄԽ-ից բացի, այլ ձևաչափ չի քննարկվում. ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնց

ԼՂ հակամարտության կարգավորման մասով ԵԱՀԿ ՄԽ-ից բացի, այլ ձևաչափ չի քննարկվում. ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնց
Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով ԵԱՀԿ Մինսկի խմբից և համանախագահությունից բացի, որևէ այլ ձևաչափ մենք չենք քննարկում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարա�…

Արցախյան հիմնախնդրի կարգավորման մասով ԵԱՀԿ Մինսկի խմբից և համանախագահությունից բացի, որևէ այլ ձևաչափ մենք չենք քննարկում, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

Նա նաև նշեց, որ Մինսկի խմբի հետ աշխատանքներ իրականացվում են: «Ուզում եմ հավատալ, որ դրանք շուտով կդառնան տեսանելի», -  ասաց Ադոնցը:

 

Հայաստանի և Թուրքիայի միջև ներկայում որևէ երկխոսություն չկա, զրո մակարդակի հարաբերություններ են, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը:

 

Փոխնախարարը բարձրաձայնեց, որ պաշտոնական Երևանի դիրքորշումը նույնն է՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կագավորելու գործընթացը պատրաստ ենք սկսել առանց որևէ նախապայմանի:

Ադոնցի խոսքով՝ նախապայմանները ներկայացվում են միայն թուրքական կողմից: Երկու հիմնական նախապայման կա, որոնք վերաբերում են ԼՂ հակամարտությանն ու Ցեղասպանությանը:

«ԼՂ հարցի կարգավորումը թուրքական կողմից մնում է որպես նախապայման: Դետալների մեջ չգնամ և փորձենք խուսափել, թե որ սեգմենտին են վերաբերում այս պայմանները», - ասաց փոխնախարարը՝ ընդգծելով, որ մեզ համար որևէ նախապայման ընդունելի չէ:

Նմանատիպ հոդվածներ

Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան

Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250