Կրակոցներ կան, բայց դրանք նպատակաուղղված չեն. դա վառ ապացույց է, որ մենք չորս ամիս է՝ չենք ունեցել հակառակորդի կրակոց, չենք ունեցել վիրավորներ . ՊՆ նախարար
Մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի Ադրբեջանի հայտարարությունները չդառնան իրականություն։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին, «Ծիծեռնակաբերդում» ելույթի ժամանակ NEWS.am-ի հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
«Այսօր ամրապնդված է և Հայաստանի սահմանները, և Արցախում արվում է ամեն ինչ, որպեսզի ապահովենք ռազմական անվտանգություն։ Պաշտպանության նախարարության կայքում ամեն օր հայտարարություն է արվում, թե ինչ վիճակ է սահմաններում։
Նախարարի խոսքով՝ Սյունիքում կրակոցներ կան, բայց դրանք նպատակաուղղված չեն․ «Դրա վառ ապացույցը, որ մենք չորս ամսվա մեջ չենք ունեցել հակառակորդի կրակոցներից վիրավորներ»։
Հարցին, թե մեր բանակը պատրաստ է հնարավոր ռազմական գործողությունների, նախարարը պատասխանեց․ «Այո»։
Տեսանյութը՝ NEWS.am
Նմանատիպ հոդվածներ
44-օրյա պատերազմի ընթացքում ինչո՞ւ Արցախի օդը փակված չէր. ՀՕՊ զորքերի շտաբի պետ Արմեն Վարդանյան
44-օրյա պատերազմի ողջ ընթացքում հայկական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների նկատմամբ որս էր հայտարարվել, բայց մա...
Շուշիի մուտքի մոտ «1915. Հիշում եմ և պահանջում» գրությամբ պաստառ է կախվել
Շուշիի մուտքի մոտ «1915. Հիշում եմ և պահանջում» գրությամբ պաստառ է կախվել: Նշվում է, որ պաստառը կախվել է հենց Շուշիի մու...
Ինձ մտահոգում է ՀՀ տարածքում տեղի ունեցող ամեն ինչ. Սասուն Խաչատրյան
Ինձ մտահոգում է Հայաստանի ցանկացած տարածքում տեղի ունեցող ամեն ինչ: Այս մասին, այսօր՝ ապրիլի 24-ին, Ծիծեռնակաբերդի հուշա...
Կաթողիկոսը չպատասխանեց հարցին, թե ինչու վարչապետի հետ չի այցելել Ծիծեռնակաբերդ
Ասօր՝ վաղ առավոտյան, Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ նախագահ...