Հայաստանը բավական մեծ գին է վճարել ազատության համար. Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդես
Հայ ժողովուրդը երկար ժամանակ բազմաթիվ զոհեր է տվել, որպեսզի կարողանա պահպանել իր հազարամյա մշակույթը, լեզուն, կրոնը ու գոյատևի: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո իր ելույթում նշեց Կենտրոնամերիկյան խորհրդարանի նախագահ Կարոլինա Ֆերնանդեսը՝ իր աջակցությունը հայտնելով հայ ժողովրդին:
«Հայոց եղեռնի հիշատակի օրը մենք ձեզ հետ ենք: Ազատություն բառը` «libertad»-ը, աշխարհի լավագույն բառերից մեկն է, որն ունի լայն իմաստ: Դա մարդու այն կարողությունն է, ըստ որի, անձը գործում է սեփական կամքով, ինչպես նաև չի ցանկանում ենթարկվել մեկին ու լինել ենթարկված: Ազգերն ու ժողովուդները բավական թանկ գին են վճարել ազատության համար, և դա նրանց աժեցել է մարդկային կյանքեր ցավ և տառապանք: Հայաստանը, ինչպես Կենտրոնական Ամերիկան, բավական մեծ գին է վճարել ազատության համար: Մեր դեպքում դա արժեցել է հազարավոր մարդկանց կյանքեր, որոնք սպանվել են քաղաքացիական պատերազմների ընթացքում: Հայաստանի պարագայում միլիոնավոր մարդիկ մահացել են, որ կարողանան պահպանել իրենց հազարմյա մշակույթը, լեզուն, կրոնը և կարողանան գոյատևել: Ինչպես Հայաստանը, այնպես էլ Կենտրոնական Ամերիկան ունեցել են առավելություններով հարուստ աշխարհագրական դիրք, որը մյուսների մեջ արթնացրել է նախանձ, այդ իսկ պատճառով մենք բավական թանկ գին ենք վճարել ազատության համար»,- ասաց Կարոլինա Ֆերնանդեսը՝ ընդգծելով, որ ցանկանում է վերականգնվի խաղաղությունը, արդարությունն ու ճշմարտությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...