«Երևանում 10 000 մարդ մասնակցել է ջահերով երթին` ոգեկոչելու օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը»․ Al Arabiya
Հեղինակավոր Al Arabiya պարբերականն անդրադարձ է կատարել Հայոց ցեղասպանությանն ու ապրիլի 23-ին Երևանում անցկացված ջահերով երթին։
«Ուրբաթ Հայաստանի մայրաքաղաքում շուրջ 10 հազար մարդ մասնակցել է ջահերով երթի՝ ոգեկոչելու ավելի քան մեկ դար առաջ օսմանյան Թուրքիայի կողմից սպանված 1,5 միլիոն հայերի հիշատակը», - գրված է թերթի կայքում։
Թերթը նշել է, որ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է։
Անդրադարձում Al Arabya-ն հավելել է որ, թեև Թուրքիան ընդունում է 1915-ին տեղի ունեցած բազմաթիվ սպանությունները, սակայն մերժում է ցեղասպանություն եզրույթը` նշելով, որ այդ թիվը չափազանցված է և որ այդ մահերն օսմանյան կայսրության փլուզման ընթացքում տեղի ունեցած քաղաքացիական անկարգությունների հետևանք են եղել։
Թերթը, եզրափակելով անդրադարձը, նշել է, որ Թուրքիան առ այսօր հրաժարվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ հակառակ նրան, որ այն ճանաչվել է ավելի քան 20 երկրի կողմից, և հավելել, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է ճանաչել Ցեղասպանությունը՝ դրանով դառնալով Միացյալ Նահանգների առաջին ղեկավարը, որը պաշտոնապես կարտասանի այդ եզրույթը:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարության խոսնակն օգտագործել է «Հայոց ցեղասպանություն» եզրույթը
ԱՄՆ Պետքարտուղարության մամուլի փոխխոսնակ Ջալինա Փորտերն օգտագործել է «հայոց ցեղասպանություն» եզրույթը: Պետքարտուղարությա...
Սյունիքն ավելի վտանգվեց զուտ այն պատճառով, որ ժամանակին էշի ականջում քնած էինք. ազատամարտիկ Վովա Վարդանով
Իրերը պետք է կոչել իրենց անուններով. օրինակ, թուրքերը չեն սպանել հայ երիտասարդներին, հայ երիտասարդները զոհվել են Հայաստա...
Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան
Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...
Մեզ հերթափոխ են արել ու իջեցրել են, հասել ենք Գորիս, հողերը տվել են․ Իշխան Նամոյան
«Իմ պապերը Վանից են, բայց թուրքերի վայրագության պատճառով եկել են Արևելյան Հայաստան»,- այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրո...