Քաղաքականություն

Այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ

Այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում. Ֆրանսիայի Սենատի նախագահ
Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշում է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում: Այս…

Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն նշում է, որ ինքը չունի հայկական արմատներ, սակայն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշահամալիրում իր սիրտը հայի սրտի նման է բաբախում: Այս մասին Սենատի նախագահն ասաց Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք մատուցելուց հետո:

 

«Աշխարհում քիչ են այս հուշահամալիրին համարժեք վայրերը։ Այստեղ մուտք ես գործում հուզմունքով լի` ծանոթ լինելով կատարվածին, այստեղից հեռանում ես փոխված։ Ես հայ չեմ, ոչ էլ հայկական ծագում ունեմ, սակայն այս պահին սիրտս հայի սրտի նման է բաբախում»,- ասաց Լարշեն:

Անդրադառնալով Արցախյան երկրորդ պատերազմին, Սենատի նախագահը նշեց, որ ռազմական գործողությունները, եթե դրանք անգամ հաջող են ընթացել, հաղթանակ չեն բերում և դրա մասին է սովորեցնում այս հուշահամալիրը։

«1915թ. հետո բազմաթիվ հայեր ապաստանեցին Ֆրանսիայում։ Մենք պատկերացնում ենք, թե ինչքան բան է Ֆրանսիան նրանց պարտական։ 20 տարի առաջ Ֆրանսիան ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, դա տեղի ունեցավ նախագահ Ժակ Շիրակի նախաձեռնությամբ, այս պատմությունն այսօր մեզ` եվրոպացի ֆրանսիացիներիս ստիպում է, որ երբեք չմոռանանք դա։ Վաղն առավոտյան Ֆրանսիայում պետք է հիշատակեն նացիստական արտաքսումների զոհերի հիշատակը։ Բոլորով միասին մենք պետք է հիշենք մարդկային արժանապատվության և ժողովրդավարական արժեքների մասին։ Կեցցե Հայաստանի Հանրապետությունը»,- եզրափակեց Սենատի նախագահը:

Նմանատիպ հոդվածներ

Քայլում էի դեպի հուշահամալիր, չկար մի մարդ, ով չմոտենար ու հարցներ, թե երբ ենք երկիրն ազատելու այս չարիքի իշխանությունից. Արթուր Վանեցյան

Հայրենիքի փրկության շարժումը մի քանի խնդիր էր դրել իր առաջ, դրանցից մի քանիսը կարողացավ լուծել, մի քանիսը՝ ոչ: Այս մասին...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250